Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է իր գլխավոր ստրատեգին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր ստրատեգ Սթիվեն Բենոնն ազատվել է աշխատանքից: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյաներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Բենոնին հրաժարական տալու հնարավորություն է տրվել, սակայն նա հեռացվել է: Սպիտակ տան աղբյուրը հաստատել է Բենոնի հեռանալու փաստը, սակայն չի մեկնաբանել՝ արդյոք վերջին ինքնակամ է հեռացել, թե ոչ:
Ինչպես նշվում է, ԱՄՆ նախագահը վերջին օրերին դժգոհ է եղել իր գլխավոր ստրատեգից, հատկապես երբ վերջինիս հարցազրույցներից մեկի ժամանակ հակադարձել էր Թրամփին՝ կապված Հյուսիսային Կորեային առնչվող հարցի հետ: