Արտեմիսիա. Ինչպե՞ս օրգանիզմը արդյունավետ մաքրել թույներից
Աղիների լվացումը կամ հիդրոկոլոնոթերապիան համարվում է բուժական կազդուրիչ պրոցեդուրա.ավելի ու ավելի շատ մարդիկ են համոզվում դրա արդյունավետության ու դրական ազդեցության մեջ: Այն բավականին կարևոր նշանակություն ունի մի շարք հիվանդությունների բուժման հարցում, լավացնում է ինքնազգացողությունը, պարգևում թարմության ու թեթևության զգացում՝ ասես նոր կյանք պարգևելով մարմնին:
“Արտեմիսիա” բնաբուժության կենտրոնում աղիների լվացումը կատարվում է ժամանակակից սարքավորումով, որը հնարավորություն է տալիս պրոցեդուրան կատարել ընդամենը մեկ անգամ և հասնել ցանկալի արդյունքի:
Ժամանակ առ ժամանակ վատ ինքնազգացողությունը և օրգանիզմի ծանրության զգացումը շատերի մեջ օրգանիզմը մաքրելու և թեթևացնելու անհրաժեշտություն են առաջացնում: Երբեմն հատուկ սննդակարգը, թուրմերը, ֆիզիկական վարժությունները կարող են օգնել: Բայց օրգանիզմի ավելի լիարժեք ու համալիր մաքրման ու լավագույն արդյունքի համար պետք է կատարել աղիների լվացում: Աղիների լվացումը հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ պացիենտն ունի աղեստամոքսային համակարգի հիվանդություններ ու խանգարումներ, մաշկային հիվանդություններ՝ փսորիազ, ակնե, տարբեր տեսակի դերմատիտներ, ալերգիաներ: “Շատերն են մեր կենտրոն դիմում աղիների լվացում կատարելու համար նաև պրոֆիլակտիկ նկատառումներով: Նրանք ընդգծում են, որ պրոցեդուրայից հետո ունենում են հրաշալի ինքնազգացողություն, իրենց ավելի թեթևացած ու թարմացած են զգում, մաշկը դառնում է ավելի հարթ ու մաքուր”,- ասում է կենտրոնի հիմնադիր Բելլա Աբրահամյանը: Հիդրոկոլոնոթերապիան
“Արտեմիսիայում” կատարվում է իսպանական արտադրության ապարատով: Պրոցեդուրայի ընթացքում, որը տևում է 1-1.5 ժամ, մեծ քանակությամբ՝ մոտ 70 լիտր ջուր է մղվում օրգանիզմ: Ջուրը 20-30 րոպե հագեցվում է լինում օզոնով, իսկ օզոնը հակավիրուսային, հակաբակտերիալ ու հակաբորբոքային նշանակության շնորհիվ ավելի արդյունավետ է դարձնում լվացումը: Ի դեպ այս ապարատի շնորհիվ լիարժեք լվացման համար բավական է լինում մեկ պրոցեդուրան: Միայն ծանր ալերգիաների ժամանակ է երկրորդ պրոցեդուրայի անցկացման կարիք լինում: Պրոցեդուրայից առաջ պացիենտներին տրվում է բուսական փոշի, որը մաքրող ու հակապարազիտալ հատկություն ունի և օրգանիզմի ամբողջական մաքրում է ապահովում բերանի խոռոչից, կոկորդից սկսած: Աղիների լվացման օրը կատարվում է կղանքի հետազոտություն, այն անհրաժեշտ է կղանքում թաքնված արյուն հայտնաբերելու համար, ու եթե պատասխանը դրական է լինում աղիների լվացում չի կատարվում, և հետազոտությունների ու բուժման նոր կուրս է սկսվում:
Ի դեպ կան աղիների լվացման այլ հակացուցումներ ևս աղիքային արյունահոսությունից բացի. վերջին 6 ամսվա ընթացքում որովայնի խոռոչի վիրահատություններ, ճողվածքներ: Եթե չկան հակացուցումներ 14 տարեկանից սկսած կարելի է իրականացնել աղիների լվացում: Պրոֆիլակտիկայի համար աղիների լվացում կարելի է կատարել տարին մեկ անգամ: