Գերմանիայում անհայտը դանակով հարձակում է իրականացրել. կա մեկ զոհ և մեկ տուժած
Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի վարչական կենտրոն Դյուսելդորֆի մոտակայքում գտնվող Էլբերֆելդ քաղաքում դանակով հարձակման հետևանքով մահացել է մեկ և տուժել ևս մեկ մարդ: Այս մասին հայտնում է Bild-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրվա երկրորդ կեսին: Կասկածյալները փախուստի են դիմել հանցագործության վայրից:
Նշվում է, որ այժմ ոստիկանությունը դեռ տվյալներ չունի հարձակվողների հստակ թվի մասին: Հարձակման պատճառը դեռ պարզ չէ: Ենթադրվում է, որ սա այն եղել է կենցաղային վեճի հետևանքով: