Թրամփը հայտնել է ԱՄՆ իրավապահ մարմինների մարտական պատրաստվածության մասին
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն ու իրավապահ մարմինները գտնվում են մարտունակ վիճակում, երկրի սահմանները հուսալիորեն պաշտպանված են։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ներքին անվտանգության նախարարությունն ու իրավապահ մարմինները մարտունակ վիճակում են ու ուշադիր հետեւում են ցանկացած կասկածելի պատահարների։ Մեր սահմաններն ավելի ուժեղ են, քան երբեւէ»,- գրել է Թրամփը իր Twitter-ում։
ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը հնչել է Կատալոնիայում տեղի ունեցած ահաբեկչության, նաեւ եվրոպական երկրներում անվտանգության միջոցառումների ուժեղացման անհրաժեշտության մասին հաղորդագրությունների ֆոնին։