Ռուսաստանի ներդրումները Թուրքիայում շուրջ 10 մլրդ դոլար են կազմում. Նովակ
Տվյալ պահին Ռուսաստանը Թուրքիայում շուրջ 10 մլրդ դոլար է ներդրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար եւ ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Նովակը՝ Իզմիրում, միջազգային տոնավաճառում իր ելույթի ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ներկա դրությամբ թուրքական ընկերություններում ներդրումային ծրագրերի ընդհանուր գումարը ավելի քան 10 մլրդ դոլար է, նման գումար են ներդրել նաեւ թուրք գործընկերները՝ Ռուսաստանի տարածքում նախագծեր իրականացնելիս»,-ասել է նա։
Նովակը հավելել է, որ այժմ արդյունաբերության, գյուղատնտեսության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումների համար լավ հնարավորություններ են ընձեռվում։ Նախարարն ընդգծել է, որ դրան կնպաստի նաեւ համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծումը։