Հրդեհ Ստամբուլում Հունաստանի գլխավոր հյուպատոսարանի շենքում
Թուրքիայում հրդեհ է բռնկվել Հունաստանի գլխավոր հյուպատոսարանի շենքում, այս մասին գրում է թուրքական habergezegen.com կայքը:
Ստամբուլի սրտում՝ Բեյօղլու շրջանի Իսթիքլալ պողոտայի վրա գտնվող հյուպատոսարանի մոտ աշխատում է հրշեջ-փրկարարների մի քանի ջոկատ:
Հայտնի է, որ հրդեհը սկսվել է հյուպատոսարանի շենքի խոհանոցից:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: