Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Իսպանիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալների համաձայն՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
ՀՀ քաղաքացի Ս. Հովհաննիսյանը, ով Բարսելոնայում ազգականներ ունի, Tert.am-ի հետ զրույցում նույնպես հայտնեց, որ համայնքի հայերի շրջանում փոխանակաված տեղեկատվության համաձայն տուժած հայեր չկան:
Նշենք, որ «Ֆրանսպրես»-ի հաղորդմամբ՝ Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչության հետևանքով տուժել են առնվազն 18 երկրների քաղաքացիներ:
Առայժմ հայտնի է, որ տուժածների թվում կան Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Արգենտինայի, Վենեսուելայի, Բելգիայի, Ավստրալիայի, Հունգարիայի, Պերուի, Հյուսիսային Իռլանդիայի, Հունասատանի, Կուբայի, Մակեդոնիայի, Չինաստանի, Իտալիայի, Ռումինիայի եև և Ալժիրի քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել ևս մի քանի հարձակում: Քաղաքի մեկ այլ հատվածում մեքենան վրաերթի է ենթարկել ոստիկաններին: Ենթադրվում է, որ տվյալ հարձակումն առնչություն ունի Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետ, երբ միկրոավտոբուսը մարդաշատ փողոցներից մեկում մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ: