Սիրիայի բանակը նոր տարածքներ է վերահսկողության տակ վերցրել
Սիրիական զորքերի գրոհային ջոկատները՝ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հետ համատեղ, վերջին օրերին վերահսկողության տակ են վերցրել Հսայա եւ Էս Սավանեթ բնակավայրերի շրջանում գտնվող հանդիպակաց բարձունքները։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Բացի այդ՝ Սիրիայի կառավարական ուժերն ավատում են Աքերբաթ քաղաքի շրջանում (Համա նահանգ) «Իսլամական պետության» գրոհայինների խոշոր խմբավորման շրջափակումը։
Շրջափակումից դուրս գալու համար ահաբեկիչների խոշոր խմբերը ավտոմեքենաներով, ավտոբուսներով եւ զրահատեխնիկայով փորձում են շարժվել Դեյր էզ Զորի ուղղությամբ, որը Իրաքում Մոսուլի անկումից հետո Սիրիայում ԻՊ-ի վերջին խոշոր հենակետն է։
ՌՏՈՒ ավիացիան, գրոհայիններին փախչել թույլ չտալու համար, շուրջօրյա օդային հետախուզություն է իրականացնում։