Իսպանիայում ահաբեկչություն իրագործելու մեջ կասկածվող Դրիս Օուքաբիրի անձնագիրը գողացել են
Տղամարդը, որին Բարսելոնում ահաբեկչություն գործելու մեջ էին կասկածում՝ Դրիս Օուքաբիր Սոպրանոն Ռիփոլի ոստիկանությունում հայտնել է, որ իր փաստաթղթերը գողացել են։ Ավելի վաղ ոստիկանությունը տարածել է այդ մարդու լուսանկարը՝ որպես ահաբեկչության մեջ կասկածյալի։
Իշխանությունների տվյալներով՝ տղամարդը, որը հայտնել է փաստաթղթերի հափշտաման մնասին, իր լուսանկարը տեսել է լրատվամիջոցներում եւ ոստիկանություն է եկել՝ հայտնելու համար, որ իր փաստաթղթերը գողացել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դրիս Օուքաբիրը ծնվել է Մարսելում եւ ծագումով Հյուսիսային Աֆրիկայից է։ նա մշտական բնակություն է հաստատել կատալոնական Ռիփոլ քաղաքում։
Ներկա դրությամբ իրավապահները պարզում են, թե ինչու տղամարդը ժամանակին չի հայտնել փաստաթղթերի անհետանալու մասին։ Տարբերակներից մեկի համաձայն՝ անձնագիրը կարող էր գողանալ նրա կրտսեր եղբայր Մուսան, որն ապրում է Բարսելոնում եւ մասնակից է ահաբեկչությանը։