Մարսի վրա առեղծվածային ջրամբար են գտել
ԱՄՆ-ում Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականների խումբը պարզել է, որ Մարսի մակերեւույթի տակ՝ հասարակածի մոտ, սառույցի տեսքով ջրի մեծ քանակություն կա։ Նման եզրակացության մասնագետները հանգել են կրկնակի վերլուծելով Mars Odyssey ուղեծրային սարքավորման տվյալները։ Սակայն հաշվի առնելով Կարմիր մոլորակի կլիման՝ այդ շրջանում ջրի գոյությունը քիչ հավանական է։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով ScienceAlert-ը։
Mars Odyssey-ը գտնվում է Մարսի մակերեւույթի վրա՝ շուրջ 4 հազար կիլոմտեր բարձրությամբ։ Այն կարող է որոշել մակերեւույթի տակ ջրի քանակությունը։ Նախկինում համարվում էր, որ հասարակածում ջուրն արագ կգոլորշիանա։
Նոր վիճակագրական մեթոդների միջոցով հաջողվել է պարզել, որ սառույց կա նաեւ մոլորակի ավելի տաք շրջաններում։