Փարիզում տարհանել են ներգաղթյալների տարերային ճամբարը
Փարիզի ոստիկանությունը ուրբաթ վաղ առավոտյան տարհանել է Փարիզի XVIII շրջանում տեղակայված ներգաղթյալների ճամբարը, որտեղ 2 հազարից ավելի մարդ էր ապրում, հայտնում է Figaro պարբերականը:
Մետրոյի Պորտ դե լյա Շապել կայարանի մոտ իրականացված գործողությունը սկսվել է վաղ առավոտյան: Ճամբարի ընդհանուր առմամբ 2,2 հազար բնակիչներին վերաբնակեցրել են մայրաքաղաքի 18 հաստատություններում:
Պետական ծառայությունները կքննեն ներգաղթյալներից յուրաքանչյուրի վիճակը, որպեսզի նրանց անհրաժեշտ աջակցություն ցույց տան: Նրանք, ովքեր ապաստան ստանալու անբավարար հիմնավորում կունենան, սպասվում է հայրենիք վերադարձը: