Կրթության պետական տեսչության պետին «հրահանգել են» արձակուրդի դիմում գրել, ապա զգուշացրել, որ աշխատանքի հետ չի գալու
«Ժողովուրդը» գրում է. ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը արդեն 3 օր է, ինչ արձակուրդում է:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Կարապետյանին նախարարության վերին օղակները «հրահանգել են» արձակուրդ ստանալու համար դիմում գրել, ապա զգուշացրել են, որ արձակուրդից հետո աշխատանքի չի գալու:
Թերթը, միաժամանակ, հիշեցնում է. «ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը վերջերս իր մոտ է կանչել Արամ Կարապետյանին և խիստ զգուշացում տվել պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Տեսչության պետին զգուշացում տալու պատճառն այն էր եղել, որ տեսչությունը որոշ դեպքերում խախտումներով է աշխատել»: