Չինաստանի իշխանությունները փոխել են ցամաքային զորքերի բոլոր 13 ստորաբաժանումների հրամանատարներին
Չինաստանի իշխանությունները փոխել են Չինաստանի Ազգային-ազատագրական բանակի ցամաքային զորքերի բոլոր 13 ստորաբաժանումների 26 հրամանատարներին և պոլիտկոմիսարներին, գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ այդ պաշտոններին նշանակված հրամանատարները ժամանել են իրենց հանձնարարված ստորաբաժանումներ:
Ցամաքային զորքերի ստորաբաժանումները 18-ից 13 կրճատելու մասին առաջին հաղորդագրությունները ԶԼՄ-ները հայտնել էին այս տարվա մարտին:
2015 թվականի նոյեմբերին Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը հայտնել է Չինաստանի Ազգային-ազատագրական բանակում սպասվող մասշտաբային բարեփոխումների մասին: Բացի 2018 թվականին 300 հազար մարդով զինված ուժերի քանակի կրճատումից, բարեփոխումները կանդրադառնան նաև բանակի կազմակերպչական կառուցվածքին և անձնակազմին և կավարտվեն 2020 թվականին: