Բարսելոնայի ահաբեկչությունից հետո 80 մարդ է տեղափոխվել հիվանդանոց. վիրավորներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Բարսելոնայի հիվանդանոցում 80 մարդ է բուժօգնություն ստանում օգոստոսի 17-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Այս մասին հայտնել է Կատալոնիայի տարածքային կառավարության ղեկավար Կառլես Պուինգդեմենտը: Նրա խոսքով՝ վիրավորներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
CNN-ի հաղորդմամբ Facebook սոցիալական ցանցն ակտիվացրել է անվտանգության ստուգման ծառայությունը, որը հնարավորություն է տալիս Բարսելոնայում գտնվողներին տեղեկացնել իրենց անվտանգության մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի և 60 վիրավորի մասին: