Ոստիկանությունը պարզել է Բարսելոնում ահաբեկչությունից հետո ձերբակալվածների ինքնությունը
Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ձերբակալվածները ծագումով Հյուսիսային Աֆրիկայից են։ Այս մասին Հոսեփ Լուիս Տրապերոն, կատալոնյան իրավապահ մարմինների ղեկավարը, հայտնել է օգոստոսի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ։
Ձերբակալվածներից մեկը Մարոկոյում է ծնվել, մյուսը՝ Մելիլյայում։ Տրապերոյի խոսքով՝ նրանք ավելի վաղ քրեական պատասխանատվության չեն ենթարկվել։