Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է՝ գործակալների թեմայով Եղանակն առաջիկա օրերին կփոփոխվի Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով Nike-ը կտուգանի Բարսելոնային վատ արդյունքների համար Նշվել են ճանապարհորդներին լավագույն սնունդ ու խմիչք առաջարկող օդանավակայանները Սարատովի կենտրոնում ներգաղթյալները ծեծկռտուք են սարքել. նրանց վրաերթի է ենթարկել մեքենան Պայմանագրային զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Մանիպուլյացիաներ` կեղծ օրակարգերով. որն է Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանը Վրիժшռությունը պարտադիր պայման է բոլոր արժանապատիվ պետությունների համար. Վարդան Ոսկանյան Իրանը իր գործողությունները համարում է հաջողված և հայտարարում է դադարի մասին Իսրայելը իրանական հարձակմանը դիմակայելու համար մեկ գիշերվա ընթացքում ծախսել է մոտ 1,3 մլրդ դոլարի զինամթերք. տնտեսագետ Ռոբի հետ Հայաստան ենք ուսումնասիրում. Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. Տիրան վարդապետ Նիկո΄լ, կա΄նգ առ և վերջապես նա պետք է կանգ առնի. STOP_NIKOL ակցիա անցկացնելու համար բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը Ozempic-ը վերացնում է սկլերոզ հրահրող բորբոքային բաղադրիչները. TAND Պարզվել է՝ էլեկտրոններն ունակ են հավաքվել բյուրեղային կառուցվածքների մեջ Մոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետի Toyota-ն Դանակահարություն՝ Շիրակի մարզում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում Գերմանիայի պաշտպանության նախարարը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ Արևմուտքը՝ օգտագործելով այս տիկնիկային իշխանությանը, փորձում է մղել Հայաստանի հակառուսականացմանը․ Արծվիկ Մինասյան Ապօրինի գույքի բռնագանձման գործով Գալուստ Գրիգորյանի անշարժ գույքը փոխանցվել է ՀՀ-ին Փաշինյանի կարմիր գիծը ոչ թե ՀՀ ինքնիշխանությունն է, այլ իր աթոռն է ու իր պաշտոնը․ Արծվիկ Մինասյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության «պլան Բ» չունի. Bloomberg Ոսկեպարի բնակչի տունը կառավարության անընդունելի քայլերի արդյունքում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»․ Թաթոյան Շախմատի չեմպիոնական մրցամարտը ձախողվեց. Փաշինյանի կրկին ստել է․ Մաս 198 Փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը․ ԱԱԾ-ն մասնարամասներ է հայտնել միջադեպից Հայկական կինոարտադրությունը հեղափոխվում է հայ գործարարների մասնակցությամբ Մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց. Սամվել Մարտիրոսյան Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել է 3 վկա․ ովքեր են նրանք ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի Կաթնասունների ատամներն ու ականջները առաջացել են Յուրայի ժամանակաշրջանում Գլոբալ տաքացումը սպառնում է Անտարկտիդայի երկնաքարերին Սերբիան փոքր է իր չափերով և բնակիչների քանակով, բայց մեծ է իր սրտի չափերով․ մենք ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ չենք կիրառել և չենք էլ պատրաստվում կիրառել․ Վուչիչ Ժողովուրդը շշպռել է դիտորդներին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դադարեցվել է «Միասնական հայրենիք»-ի ղեկավար Մհեր Տերտերյանը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում 150 մլն դրամ․ «Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա ՀԴԲ-ն ռասայական և էթնիկական ծայրահեղականությունը համարում է Միացյալ Նահանգների գլխավոր ներքին սպառնալիքը Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Սարգիս Գալստյանը ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել ՔՊ նիստը երեկ ԱԺ-ի «պատճառով» չեղարկվել է Ֆրանսիան 2024-ին ավելի քան 600 մլն եվրոյի գազ է գնել ՌԴ-ից Փաշինյանն էր, որ պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով կազմաքանդեց 1991թ․ հիմնադրված իրական Հայաստանը. Զուրաբյան BBC հեռուստատեսությամբ հանդես եկող հայտնի բժիշկ-կոսմետոլոգը կնոջը բոտոքս է արել՝ սեքսի դիմաց Հայաստանում բժիշկները կլիցենզավորվեն. նախագիծն ընդունվեց Գիտնականները պարզել են ալդեհիդների ազդեցությունը ԴՆԹ-ի վնասման եւ ծերացման վրա «Սիրային հարաբերություն՝ առանց սեռական հարաբերության, դա ո՞րն է»․ Նազարյանը՝ ՔՊ-ի նախագծի մասին ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության նախագիծը Ընտանիքին փորձում եք հավասարեցնել համասեռամոլների հետ այս օրենքով. Գեղամ Նազարյան Համաձայն եմ` կուսության ստուգում, քարե դար, էդ խայտառակությունը ինչքան շուտ դուրս գա, էնքան լավ «Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում». Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան 29-ամյա երիտասարդը մասնակցել է տելեգրամյան խանութ-հարթակներով թմրամիջոցների ապօրինի իրացմանը և կատարել ավելի քան 43 մլն դրամի չափով փողերի լվացում Ձեր ծրագրի ու արածի տարբերությունը ձեզ ոչ լեգիտիմ է դարձնում. Սեյրան Օհանյան Ալեն Սիմոնյանն իր ելույթով էսօր ապահովեց, որ իր ընտանիքից ոչ մեկին էլ չկալանավորեն. Աննա Մկրտչյան Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան․ Վարդան Օսկանյան Ուր են անհետացել ԱԺ ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած 10 ուժերի ներկայացուցիչները Չի ստացվում, չեք կարողանում…հեռացեք․ Լիլիթ Գալստյան Տղամարդը մտել է խանութ աղցան գնելու և վիճակախաղով 1 միլիոն դոլար շահել Վիետնամում միլիարդատիրուհին մեղադրվում է բանկից խարդախությամբ 44 մլրդ դոլար վարկեր վերցնելու համար Մաքսանենգները փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 146 կգ ոսկի՝ այն արծաթագույն ներկելով ՀՀ մի շարք քաղաքացիներ Apple-ից նամակ են ստացել, որ հարձակման են ենթարկվել Pegasus լրտեսող ծրագրով Լուսնի ուղեծրում սերֆինգի տախտակ հիշեցնող թռչող օբյեկտ են ֆիքսել․ ի՞նչ է այն իրականում ՌԴ-ն գերճշգրիտ զենքերով հարվածել է Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին (տեսանյութ) 60-ամյա ամերիկուհին իր գործատուից յուրացրել է ավելի քան 8,5 մլն դոլար և ծախսել գնումներ կատարելու վրա 400 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը ու հասել 4000-ի. Վահե Դավթյան Հովիվ է՝ ինչ իմանա, թե սահմանը որն է, 1-2 մ անցել է՝ կրակել են. Հովսեփյանը՝ նախօրեի միջադեպի մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, սպասվում են տեղումներ Տնային կալանքը, 40 մլն գրավն ու 30 երաշխավորությունը բավարար են, որ փոխվի Աշոտյանի խափանման միջոցը Խաբու’մ եք, թե իբր բարձրացրել եք զինվորականների աշխատավարձերը, անգամ համազգեստը չկարողացաք փոխել Ներկայիս իշխանություններն առաջնորդվում են «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակով Ինչո՞ւ է ընկերությունը հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից Եվ սա ոչ թե քաղաքականության հարց է, այլ գոյութենական, համազգային դիրքերից հանդես գալու Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական վարույթով պետական բյուջե է վերականգնվել 250 մլն դրամ Նախորդ անգամ կասկածեցիք, գնացիք ստուգեցիք՝ տեսաք, որ ես ճիշտ եմ. Պատգամավոր ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյանը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին Երիտասարդների մոտ կեղծ 100-դոլարանոցներ են հայտնաբերվել
Հարցում

Փաշինյանն անկեղծ չի եղել, հեղափոխականը, պարզվեց, ռեակցիոներ է, հակահեղափոխական. Տարասով

«Երևանն ու Բաքուն կառավարությունների մակարդակով շփումների պետք է դուրս գան»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսական «Ռեգնում» գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող աննախադեպ իրավիճակին:

Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է ՀՀ սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ, նոր դիրքեր գրավելով: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին այդ կազմակերպության երկրորդ հոդվածը գործի դնելու դիմումով: Տեղում բանակցություններ են ընթանում, սակայն ադրբեջանական կողմը չի պատրաստվում վերադառնալ իր ելման դիրքեր՝ գործողությունները բացատրելով Ադրբեջանի՝ պատկանող դիրքերում հաստատվելով:

Ստանիսլավ Տարասովի գնահատմամբ՝ այս իրավիճակը սադրիչ բնույթ է կրում և դրդում է Բաքվին և Երևանին հաստատել երկկողմ բանակցություններ, քանի որ նման շատ իրավիճակներ կարող են լինել սահմանին, կան վիճելի հատվածներ, Հայաստանը դա համարում է իր տարածքը, Ադրբեջանը՝ իր, այդ հարցերը պետք է երկկողմ մակարդակում լուծվեն Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների մակարդակում: «Նման կոնտակտներ այսօր չկան, քիչ հավանական է, որ Ադրբեջանն իրականացնում է ներխուժման ակտ կամ պատրաստվում է պատերազմի, ուստի ՀԱՊԿ-ին դիմումը չի ունենալու որևէ հեռանկար: Խոսք կարող է գնալ Մոսկվայի որոշակի միջնորդական գործառույթների մասին՝ երկու երկրների կառավարությունների միջև կոնտակտների հաստատման տեսանկյունից»,- ասաց Տարասովը:


Ռուս քաղաքագետն ասաց, որ ՌԴ ԱԳՆ-ից որևէ արձագանքի պետք չէ սպասել: «Լավրովը եղավ Երևանում, Բաքվում, երկու երկրներում էլ գրեթե նույն բաներից էին խոսում, նույն բառերով, աջակցում են եռակողմ հայտարարությանը, խաղաղ համաձայնագրին, բայց կան նրբություններ, որոնք լուծել է պետք: Նման իրավիճակներ, միջադեպեր կարող են լինել, դա արդեն կառավարությունների իրավասության շրջանակում է։ ԱԳՆ-ն կարող է հայտարարություն անել որոշակի մթնոլորտ ստեղծելու համար, բայց այս հարցն իր գործառույթների շրջանակում չէ»,- ասաց Ստանիսլավ Տարասովը՝ շարունակելով, թե նպատակահարմար չէ անընդհատ Մոսկվայի միջոցով քննարկել այդ հարցերը:

«Շատ են խոսում, ինչ լինում է՝ Մոսկվան ինչ-որ բաներ է պետք անի, վաղը ոչխարը կանցնի սահմանը, դա և՞ս Մոսկվան պետք է կարգավորի, պետք է գա՝ ետ քշի՞ ոչխարին: Ռուսաստանը կոմունիկացիոն ծրագրերի շուրջ հրադադարի հայտարարություն է ստորագրել, Ռուսաստանը չի ստորագրել, որ սահման է դեմարկացիա անելու, դա երկու կառավարությունների իրավասությունն է: ՀԱՊԿ-ից ոչինչ սպասել պետք չէ, ՀԱՊԿ-ը այս ամենը չի դիտարկելու՝ որպես ռազմական ներխուժում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե կարող են նույնիսկ Սյունիքը վերցնել, Տարասովն արձագանքեց՝ ասելով, որ հարցն այն է, որ այդ ամենը պետք է ապացուցել: «Նրանք էլ ասում են՝ իրենցն է»,- նկատեց նա:

Հարցին էլ, թե նրանք նաև Երևանն ու Սևանն են համարում իրենցը, ինչպե՞ս վարվել նման իրավիճակում, Տարասովն ասաց, որ հարցը հետևյալն է՝ հայերը պետք է իմանան, թե որոնք են իրենց տարածքները, կարողանան դա իրավաբանորեն ամրագրել և պաշտպանել առանց Մոսկվայի, մենք սահման չունենք Հայաստանի հետ, Մոսկվան կարող է հանդես գալ որպես միջնորդ՝ հանձնաժողովի նախնական աշխատանքում, և այլն:

«Մենք ևս շատ հարցեր ունենք Երևանին, շատ է խոսվել, բոլորը խոսում են Ղարաբաղյան պատերազմի գաղտնիքների մասին, այլ բաների մասին են խոսում, իրականում ստում են, Փաշինյանն անկեղծ չի եղել, հեղափոխականը, պարզվեց, ռեակցիոներ է, հակահեղափոխական է, նախկին իշխանությունները գոնե պահպանում էին իրավիճակը և Փաշինյանին հանձնեցին իրավիճակը լիովին այլ կարգավիճակում, որը նա հանձնեց»,- ասաց Տարասովը՝ շարունակելով, որ առաջիկայում նախատեսվող արտահերթ ընտրությունները բարդ են լինելու:

Նրա խոսքով, եթե նույնիսկ Փաշինյանը հաղթի, իրավիճակն անկայուն է լինելու: «Հայաստանին առողջ ուժեր են պետք, Հայաստանին հայրենասերներ են պետք»,- այսպես ավարտեց իր խոսքը Տարասովը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan