Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան»-ի քաղաքական համագործակցության մեկնարկի միջոցառումը (ուղիղ)
ՀՀ երկրոր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը Երեւանի «Գրանդ հոթել» հյուրանոցում տվեցին քաղաքական համագործակցության մեկնարկը: Հանդիսավոր միջոցառման ժամանակ նրանք համագործակցության փաստաթուղթ են ստորագրել:
Այդ փաստաթղթով ամրագրվում է, որ այդ ուժերը ընտրությունների գնում են դաշինքով, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը:
Նշենք, որ Ազատության հրապարակում այսօր նախատեսված է այդ դաշինքի հանրահավաքը, որտեղ նախատեսված է նաեւ Ռոբերտ Քոչարյանի ելույթը: