Թալանել են «Վան» ֆուտբոլային ակումբի մարզիկներին․ վնասը կազմում է մոտ 1,6 մլն դրամ
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ Ոստիկանության Չարենցավանի բաժին դիմած Երևանի բնակիչ 52-ամյա Սևադա Արզումանյանի դիմումի փաստով։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վերջինս Ոստիկանության Չարենցավանի բաժնում հայտնել է, որ նույն օրը ժամը 16։00-ից 16։40-ն ընկած ժամանակահատվածում Չարենցավան քաղաքում գտնվող «Վան» ֆուտբոլային ակումբին պատկանող մարզադաշտի հանդերձարանից խոշոր չափի գողություն է կատարվել։
Չարենցավանի ոստիկանները, ժամանելով նշված վայր, պարզել են, որ գողացել են ակումբի մարզիկներին պատկանող թվով 2 հատ «Այֆոն 11», 1 հատ «Այֆոն 12» մոդելների բջջային հեռախոսներ, ինչպես նաև 50 հազար և 10 հազար դրամ կանխիկ գումարներ։
Տնօրեն Ս․ Արզումանյանը ոստիկաններին հայտնել է, որ իրենց պատճառվել է մոտ 1 միլիոն 600 հազար դրամի վնաս։