Կառավարության ծրագիրը նախատեսված չէ նախընտրական քարոզչության բնույթի ելույթների համար. Գեւորգ Դանիելյան
Կառավարության ծրագիրը լրջագույն սահմանադրական ինստիտուտ է, այն անգամ Կառավարության հրաժարականի հիմք է, եթե հավանության չի արժանանում (Սահմանադրության 158-րդ հոդված): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ նդրադառնալով այսօր՝ ապրլի 14-ին, ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2020 թվականի կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ զեկույցին:
Նա, մասնավորապես, հավելել է. «Ընդ որում, ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի բովանդակությունը, ինչպես նաև քննարկման կարգը իմպերատիվ կանոնակարգված է Սահմանադրությամբ (156-րդ հոդծ) և օրենքներով, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով (հատկապես՝ 127-րդ հոդվածով): Ի դեպ, հիմնական զեկույցի համար սահմանված է մինչև 1 ժամ, ինչը համաչափ իրավական հնարավորություն է, եթե այն ճիշտ կիրառվի:
Միաժամանակ, այն նախատեսված չէ նախընտրական քարոզչության բնույթի ելույթների համար և ստույգ պետք է սահմանափակվի բացառապես Կառավարության կողմից ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությամբ»: