է՜յ, դու քանի՞ գլխանի ես, որ զոհված, անհայտ կորած ու սահման պահող զինվորի ծնողի հետ այդ տոնով ես խոսում
Չեմ զարմանում, որ Ալիևի կողմից հերթական լկտիության դրսևորումը՝ հիմա էլ Արցախյանի մասնակից հայ զինվորների էպիզոդային մարմնավորմամբ պուրակի ստեղծմամբ, ևս մնաց անպատասխան, բայց...
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ( իրեն, որ "թագ"ես անում, անպայման կարդում է), է՜յ, դու քանի՞ գլխանի ես, որ զոհված, անհայտ կորած ու սահման պահող զինվորի ծնողի հետ խոսում ես.
_ Ձեր տղաներին դիահերձարանում փնտրեք։
_ Վաղը թուրքը կարող է Երևան էլ գա։
_ Դժվար ողջ լինեն, ի՞նչ պիտի ուտեն անտառում։
... այ նման տոներով ու տրամաբանությամբ։ Ես քեզ անձամբ ճանաչելով՝ հա, գիտեմ, որ դու տրամաբանությունից, կրթվածությունից, էթիկետից և այլնից հեռու մարդ ես, բայց, պատկերացրու, որ խնդրում եմ, այդ տղաների ծնողների հետ խոսելուց մի քիչ քեզ նեղություն տուր ու ուղեղդ աշխատացրու, մինչև տեսնենք ինչ ենք լինում...