Ադրբեջանն ու Թուրքիան հերթական օպերատիվ-մարտավարական զորավարժությունները կանցկացնեն
Ապրիլի 8-9-ն Ադրբեջանը Թուրքիայի հետ իր տարածքում համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնի: Այս մասին հայտնում է ադրբեջանական ՊՆ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ միջոցառումները տեղի են ունենալու ադրբեջանական բանակի «զինվորական միավորումների պատասխանատվության գոտիների տարբեր ուղղություններում» տեղակայված համաբանակային պոլիգոններում: