Մի քանի ավտոբուս զորք են բերել մի քանի աղջկա դեմ հանեն, սա է իրականությունը (տեսանյութ)
Ոստիկաններից պահանջվում էր մեկ անգամ իրենց տղամարդու պես պահեին, քանի որ նախապես տեղյակ էին կանանց ակցիայի մասին, բայց իրենց պահեցին բարոյազրկված ծառաների պես:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով կառավարության շենքի դիմաց ոստիկանների գործողություններին: Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ ակցիայի մասնակիցները ոչ թե պահանջում են Փաշինյանի հրաժարականը, այլ առհասարակ դավաճանների իշխանության հեռացումը, իսկ արտահերթ ընտրությունների օրակարգը արհեստական շեղում է օրվա խնդիրներից: