Ռոբերտ Քոչարյանը պայքարի մեջ մտնելով փորձում է քաղաքական լուծումներ առաջարկել. Արտակ Զաքարյան (տեսանյութ)
«2-րդ նախագահի վերաբերյալ Նիկոլի անարդար և ապօրինի վերաբերմունքն ավելի քան երկու տարի այլևս հեռանկար ունենալ չէր կարող: Ակնհայտ ապօրինությունները չեն կարող երկար տեղ ունենալ և Նիկոլն էլ ինքը շատ լավ հասկացել է և վերջում արդեն տեսավ, որ որևէ ձևով այդ գործընթացը հասրակությունն այլևս չի ողջունում: Նա շատ լավ հասկանում է, որ այն պրոբլեմները, որոնք ինքը ստեղծել է Հայաստանի ներսում, ներքաղաքական կյանքում, դրանք վաղն իր համար շատ ծանր պատասխանատվություն են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: