Ես ոչ այդ պատահականությունների խմբակի, ոչ էլ թիվ մեկ պատահականության անտրամաբանական քայլերից արդեն չեմ զարմանում
Այս թեմայով
- Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
- Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
- Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
- «Դեպքը, որ ներկայացնում եմ, տեղի է ունեցել Արցախյան շարժման մեկնարկային փուլում». Սենոր Հասրաթյան
Ազգը, որն ապրելով 21-րդ դարում, գաղափարախոսության անկյունաքար է դարձնում մեկ այլ ազգի հանդեպ այլատյացությունը և դա իրականացնելու համար անխտիր օգտագործում քաղաքակրթությանն անհարիր բոլոր միջոցներն ու գործիքակազմերը, օրինաչափորեն վեր է ածվում հազարամյակների խորխորատում թափառող ցեղի: Իսկ նա, ով անտեսելով այդ ամենը, հույսեր է փայփայում փոխըմբռնման եզրեր գտնել այդ տեսակի հետ, դառնում է ոչ այլ ինչ, քան սեփական ինքնությունը, հանուն թվացյալ <<խաղաղ համակեցության>>, նույն այդ ցեղախմբին զոհաբերող ոչնչության...
Հ.գ.- Ես ոչ այդ պատահականությունների խմբակի, ոչ էլ թիվ մեկ պատահականության անտրամաբանական քայլերից արդեն չեմ զարմանում, ես զարմանում եմ բոլոր նրանց պահվածքից, ովքեր ոչ միայն շարունակում են կուրորեն հավատալ այդ ազգադավերին, այլև ժպտերես միամտությամբ նրանց դիմավորում են աղ ու հացով...