Էջմիածնում վրաերթի է ենթարկվել գեներալ Մանվել Գրիգորյանի աներորդին, որը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Մարտի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կեսգիշերն անց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 58-ամյա Աշոտ Ամիրյանին, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հարազատն եղբայրն էր։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։