Ֆրանսիայի նախագահը կնոջը ուզում է բարձր կարգավիճակ շնորհել. հասարաքկությունը դեմ է
Մոտ երկու հարյուր հազար ֆրանսիացի ստորագրել են այն առաջարկի տակ, ըստ որի, Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտը չպետք է կրի առաջին տիկնոջ կարգավիճակը:
«Ֆրանսիայի նախագահի կինը բյուջեից գումար չպետք է ստանա»,- հայտարարել է նախաձեռնության հեղինակներից մեկը՝ Պոլ Վալետը, որը համընդհանուր հավասարության շարժման ներկայացուցիչ է, իսկ մասնագիտությամբ՝ դերասան:
Իսկ ֆրանսիական մամուլը գրում է, որ արդեն իսկ օրենք է մշակվում, ըստ որի փոխվել է առաջին տիկնոջ կարգավիճակը: Իսկ ավելի ճիշտ, Ֆրանսիայի սահմանադրությունն առաջին տիկնոջ մասին ոչինչ չի ասում: Մակրոնը խոստացել էր օրենքով կարգավիճակ տալ առաջին տիկնոջը եւ մեծացնել նրա դերը:
Ֆրանսիայի հասարակության առողջ հատվածը դեմ է այս նախաձեռնությանը:
Top-News.am