Ունենք միայն մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը. Իշխան Սաղաթելյան
«Վաղը, ըստ երկրում ստեղծված իրավիճակի ու քայլերի, կպլանավորենք անելիքները: Ակնհայտ է, որ պողոտան չի ազատվելու, գործողություններում նահանջ չի լինելու»,- Բաղրամյան պողոտայում, երթից առաջ, հայտարարեց դաշնակցական Իշխան Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը՝ հավելեց նաև ունեն որոշ ակնկալիքներ նախագահից:Դիտարկմանը, թե տարբեր քաղաքական ուժեր հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ արտահերթ ընտրությունների անցկացման թեմայով, Սաղաաթելյանն ասաց, որ իրենք միայն մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը :