Ռազմական ոստիկանությունը սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին
Այս թեմայով
- Օնիկ Գասպարյանին հարցաքննության կհրավիրեն
- Խնդիր է դրված պատերազմի պարտության համար կալանավորել Օնիկ Գասպարյանին
- Պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Օնիկ Գասպարյան
- Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննություն պետք է կատարվի. Օնիկ Գասպարյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին
Mediaport-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտից Ռազմական ոստիկանություն են կանչվում ԳՇ պետին աջակցություն հայտնած սպաներն ու նրանց մերձավորները:
Սպառնալիքի տակ նրանցից պահանջում են հետ կանչել ստորագրությունները Օ. Գասպարյանին աջակցող հայտարարությունից և հրապարակավ հայտարարել, որ հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից: ՌՈ պահանջը չկատարող սպաներից պահանջում են ազատման դիմում գրել:
Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի 124 սպա երեկ աջակցություն էին հայտնել ԳՇ պետ, գեներալ֊գնդապետ Օնիկ Գասպարյանին: