Հասել ենք մի հանգրվանի, որտեղ ոլորտային բարեփոխումները, զարգացումը, կյանքի բնականոն ընթացքը մեկ հրամայական ունեն՝ իշխանության անհապաղ հեռացում
Այս թեմայով
- Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
- Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
- ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Զինված ուժերի գլխավոր շտաբի լրահոսն եմ աչքի անցկացնում։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Ռազմական նոր իրողությունների պայմաններում զորակոչ, մարտական հերթապահության նախապատրաստում և հերթափոխ, ուսումնական գործընթաց։ Մի խոսքով, ակտիվ անցուդարձ։
Հետպատերազմական փուլում, յուրաքանչյուր ուղղությամբ երկար վերլուծելու հարցեր կան՝ վերևում թվարկածս թեմաները միայն հերիք են առանձին ուսումնասիրությունների առարկա դարձնելու, քննարկելու, բանավիճելու և փոփոխություններ առաջարկելու համար։
Սակայն երկրի վիճակը, օրակարգ փոխելու առաջնահերթությունը մեզ անընդհատ ստիպում է այդ փոփոխությունները դիտարկել մեկ հարցի կոնտեքստում՝ վարչապետի և նրա քաղաքական թիմի հեռացման։
Հասել ենք մի հանգրվանի, որտեղ ոլորտային բարեփոխումները, զարգացումը, կյանքի բնականոն ընթացքը մեկ հրամայական ունեն՝ իշխանության անհապաղ հեռացում և համապատասխան իրավական ընթացակարգեր։»,- գրել է նա