Գողակնները հրաժարվել են Փաշինյանի մարտի 1-ի հանրահավքին մարդ բերել. Շիշ բռնողն ու Անդրանիկ Քոչարյանը որոշել են խելքի բերել
«Գողականներին» խելքի կբերե՞ն Շիշ Բռնողն ու Անդրանիկ Քոչարյանը
ARMINSIDER-ի աղբյուրներն ասում են, որ գողականներին բերման ենթարկելու գործողության հեղինակներն են Հայկ Սարգսյանը՝ Շիշ Բռնող և Անդրանիկ Քոչարյանը:
Խնդիրը նրանում է, որ գողակնները հրաժարվել են Փաշինյանի մարտի 1-ի հանրահավքին մարդ բերել: Հանրահավաքից առաջ իշխանությունները փորձել են նաև գողականներին օգտագործել իրենց նպատակների համար, սակայն վերջիններս հրաժարվել են: Նախ ասել են, որ իրենց գաղափարներին դեմ է քաղաքական պրոցեսներին մասնակցելը, իսկ եթե գաղափարական խնդիր էլ չլիներ միևնույնն է իրենք դավաճան Նիկոլ Փաշինյանի հետ չեն պատրաստվում որևէ կերպ կապ ունենալ:
Գողականների այս պահվածքը դուր չի եկել իշխանություններին: Իշխանական հավաքի ժամանակ, երբ քննարկվել է այց հարցը՝ Շիշ Բռնողը առաջարկել է մի քանի անգամ ասֆալտին փռել անհնազանդ գողականներին, որից հետո նրանք իրեն կդիմեն ու պարտքի տակ կմնան:
-Ես դրանց խելքի կբերեմ,-ասել է Շիշ Բռնողը:
Նույն հավաքին մասնակցող Անդրանիկ Քոչարյանը առաջարկել է ավելի խիստ լինել գողականների հետ, որպեսզի նրանք ծառայեն իրենց:
-Եթե հնարավորություն լինի ես դրանց կհիշացնեմ 90-ականները, երբ ոտքերիս տակ էին: Գիտեք քանի գողականի վրա եմ կոշիկներս սրբել։ Չպիտի թույլ տանք, որ դրանք թպրտան: Ես դրանց կփչացնեմ, որ երբ կանչենք վազելով գան ու սպասարկեն մեզ:
Ի վերջո այդ հանդիպումից հետո որոշում է կայացվել օրենքով գողերին և քրեական մի քանի հեղինակությունների բերման ենթարկել ու մասկի շոու նկարել: