Գործող իշխանությունն ի վիճակի չէ կառավարել մեր երկիրը. Արթուր Վանեցյան
«Համաշխարհային պատմության մեջ երևի թե չկա նման դեպք. ունենք Զինված ուժերի ամբողջ վերնախավի հայտարարություն այն մասին, որ մեր երկիրը վտանգված է, և կա գործող իշխանություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որն ի վիճակի չէ կառավարել մեր երկիրը, որը վտանգված է: Այս հայտարարությանը պետք է մեր հանրությունն առաջին հերթին շատ լուրջ վերաբերի և անի եզրակացություններ»,- Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և ընդգծեց, որ ուզում է համոզված լինել, որ ծայրահեղ քայլերի անհրաժեշտություն չի առաջանա, և այս խնդիրը կհանգուցալուծվի Սահմանադրության և օրենքների շրջանակներում: