Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել
Ճշտված տվյալներով՝ Թուրքիայի արեւելքում ուղղաթիռի ընկնելու հետեւանքով զոհվել է 9 զինծառայող, այդ թվում ՝ գեներալ - լեյտենանտ, կորպուսի հրամանատարը։
Վարկածներից մեկի համաձայն՝ ռազմական ուղղաթիռը շարժվում էր դեպի Իրաքյան Քուրդիստանի հետ սահման, որտեղ թուրքերը ոչ վաղ անցյալում պաշտոնապես «հակաահաբեկչական» գործողություն էին իրականացնում քրդական խմբավորումների դեմ,- գրում է WarGonzo-ն։
Հաշվի առնելով, որ թուրքական լրատվամիջոցներում Օսման Էրբաշին արդեն «մարտիրոս» են անվանում, Անկարան ամենայն հավանականությամբ ամեն ինչում մեղադրելու է հենց քրդերին։
Այդ պատրվակով Թուրքիան, հավանաբար, ավելի կմեծացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Իսկ Իրաքի և Սիրիայի տարածքներում քրդերի դեմ գործողություններն ավելի կոշտ կլինեն։