«Սիմփսոններ» մուլտսերիալը երկարացրել են երկու եթերաշրջանով
«Fox» հեռուստաալիքը «Սիմփսոններ» մուլտսերիալը երկարացրել է եւս երկու եթերաշրջանով, հայտնում է Variety-ն։
34-րդ եթերաշրջանի ավարտին, որի թողարկումը նախանշված է 2023թ․-ին, մուլտսերիալում 757 էպիզոդ կներառվի, նշված է հաղորդագրությունում։ Ընդ որում, հոբելյանական 700-րդ մասը եթեր կհեռարձակվի այս տարվա մարտի 21-ին։
««Սիմփսոններ»-ում բոլորը շատ ուրախ են, որ իրենց կրկին երկարացրել են, եւ մենք ծրագրում ենք մեծ անակնկալներ։ Հոմերը կկորցնի մազերը, Միլհաուսը կոնտակտային լինզաներ կստանա, իսկ Բարտը երեսուներեքերորդ անգամ կնշի իր տասնամյակը»,- նշել է սերիալի հեղինակ Մեթ Գրենինգը։
«Սիմփսոններն» ամերիկյան հեռուստատեսության պատմության ընթացքում ամենաերկար մուլտսերիալ է, այն անդադար թողարկվում է 1989թ.-ին։ 2020թ.-ի սեպտեմբերին սկսվել է սերիալի 32-րդ եթերաշրջանի հեռարձակումը։
2021թ.-ին մահացել են մուլտսերիալի երկու սցենարիստները։ Հունվարի 19-ին մահացել է Դեւիդ Ռիչարդսը, փետրվարի 1-ին՝ Մարկ Ուիլմորը։