Նախագահը նորից պետք է դիմի ՍԴ. այդ խոստումը բացատրվեց մեր պատվիրակությանը նախագահականում. Վազգեն Մանուկյան
Սահմանադրության մեջ նախատեսված է, որ Գլխավոր շտաբի պետին հնարավոր չէ հանել աշխատանքից: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Գործը գնաց նախագահի մոտ: Նախագահը ընդունեց ճիշտ որոշում, թուղթը վերադարձրեց վարչապետին: Վարչապետը նորից նույն թուղթն ուղարկեց նախագահին: Մեր պահանջն էր, որ նախագահը դա ուղարկի ՍԴ: Երեք օրվա ժամկետն անցավ, ինքը չուղարկեց ՍԴ: Բայց իրավաբանները գտան մի ձեւ, որ մինչեւ ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնաթող անել չեն կարող: Այդ արանքում Նախագահը նորից պետք է դիմի ՍԴ: Այդ խոստումը եւ այդ իրողությունը բացատրվեց մեր պատվիրակության, որը նոր այցելեց նախագահական: Այսինքն ինչ մենք ուզում էինք, ստացանք կիսատ-պռատ: Մենք եւս մի քայլ արեցինք, բայց ունենք առջեւում պայքարելու ժամանակ»,-ասաց նա: