Այսօր՝ 11 ապրիլի 2021թ., 00:00
Այդ ժամանակ պատահում է անսպասելին․ այն պահին, երբ այլևս ոչ մի լավ բանի հույս չունեի, գալիս է Նա և ասում՝ տե՛ս Իրանն առաջիկայում կընդգրկվի ազգային կիպտոարժույթների սեփականատերերի ակումբում Սաուդյան Արաբիան դավաճանության մեղադրանքով երեք զինծառայողի է մահապատժի ենթարկել Ինդոնեզիայի բնակիչը սխալմամբ կարող էր ամուսնանալ օտար հարսնացուի հետ Google Maps-ի պատճառով Ֆրանսիայի ոստիկանությունը կասեցրել է խմբավորման գործունեությունը, որը զենքի ապօրինի առեւտրով էր զբաղված. ԶԼՄ-ներ «Ռեալի» հաղթանակից հետո Կումանը լաց է եղել Մալթան պատրաստ է վճարել իր յուրաքանչյուր զբոսաշրջիկին մինչեւ 200 եվրո Օրվա հանդիպումների անոնս Արցախի ՊԲ-ի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, կար եսասիրական նպատակ՝ զորքը զոհելու հանուն «գլուխգովանության»․ Էդգար Էլբակյան Ամերիկացի ինժեներները ստեղծել են լվացքի մեքենա ականջակալների համար Հայաստանի ոսկերչության ոլորտը 13.3% անկում է գրանցել, զարդերի արտադրությունը նվազել է 34.1%-ով «Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց վարչապետին». Արմեն Բադալյան Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ավելի քան 2000 մարդ է մահացել. RT Ղրղզստանում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն. եթե դրանք ընդունվեն, զգալիորեն ընդլայնվելու են երկրի նախագահի լիազորությունները Ռազմագերիների մասին այս իշխանությունների հայտարարությունները քաղաքական ցինիզմ են. Լարիսա Ալավերդյան Կառավարությունը ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից. Արման Թաթոյան Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել է, որ «վատ է քնել գիշերը»՝ Անկարայում աթոռների հետ կապված միջադեպի պատճառով Պորտուգալիայի նախկին վարչապետը դատարանի առջեւ կկանգնի փողերի լվացման մեղադրանքով Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով. եղանակը Հայաստանում Գիտնականները բացատրել են տուբերկուլյոզի հատկապես վտանգավոր հարուցիչների առաջացումը Աֆղանստանում ձերբակալվել է «Իսլամական պետության» ստորաբաժանման ղեկավարը ԱՄԷ-ն տիեզերք կուղարկի արաբական աշխարհի առաջին կին տիեզերագնացին Երվանդ Թարվերդյանը նոր կուսակցություն է ստեղծել. այն կմասնակցի ընտրություններին Ռոհանի. Իրանում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի պատճառն Իրաքից տարածվող բրիտանական շտամն է Արշակ Կորյանը փոխարինման դուրս եկավ ավելացված ժամանակում Ռուսական «ՄիԳ -31»-ն ուղեկցել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռին Խաղաղ օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ «Հնարավոր է, որ մասնակցենք ընտրություններին». Արա Զոհրաբյանը նշեց, թե ում հետ կհամագործակցեն Ռազմագերիների հարցի լուծումը շատ պարզ է. պետք է բոլոր տեսակի բանակցությունները դադարեն. Գեւորգ Դանիելյան Վենեսուելական ուժերը Կոլումբիայի հետ սահմանին մեքսիկական «Սինալոա» նարկոկարտելի անդամների են ձերբակալել Եթե չհակադարձենք նման արշավներին, ներկա օկուպացիոն ռեժիմը մեկ այլ բնագիծ էլ կզիջի Տավուշում, Վայոց Ձորում. թուրքագետ Smash խումբը հայտարարել է վերամիավորման մասին Ճապոնիայի հարավ-արեւմուտքում մեկ օրվա ընթացքում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Մեգան Մարքլը հրաժարվել է մասնակցել արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը ՀՀ ՄԻՊ–ը Ռուսաստանի հայերի միության նախագահի հետ քննարկել է ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը Ռամոսը Լա Լիգայում առաջին անգամ բաց կթողնի Սուպերկլասիկոն Գերմանիան Թուրքիային բարձր ռիսկային գոտի է հայտարարել COVID-19-ով վարակման տեսանկյունից Վրաստանի նախագահն առաջարկել է ատելության խոսքի արգելք սահմանել Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն, երբ վերականգնվի մեր պետականությունը․ Էդգար Ղազարյան Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել Կրկին՝ կոտրած տաշտակի առջև․ Մանե Գևորգյանը պետք է հեռանա Երկրի խայտառակ կողմը Գերլարված իրավիճակ՝ ՀՔԾ-ում․ Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու Քավորը սրբություն է կամ Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանին Մտահոգիչ թվեր․ սրտի իշեմիկ հիվանդությունից և սրտամկանի ինֆարկտից միայն հունվարին մահացել է 1638 մարդ ՍԴ-ն հասավ Նաիրա Զոհրաբյանին Տպավորություններով «հարցում» են անցկացնում. Հանձնարարական «վերեւից» Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է Օրվա խաղերի անոնս Ադրբեջանցիները Google Maps-ի քարտեզներում Երևանի փողոցները անվանափոխում են իրենց բանակի հերոսների անունով Քննիչն անտեսել է ՍԴ որոշումը. նախկին նախարար Միքայել Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Լսել եմ՝ կառավարությունը համաներում է շնորհում ժամանակին բանակից թռածներին։ Վատ չի...»․ Վարդան Բադալյան «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Պատերազմը պետք է տևեր ամենաշատը 2 շաբաթ Հրայր Հովնանյանի մահը համազգային կորուստ է․ Ռոբերտ Քոչարյան ադրբեջանը չի վերադարձնում գերիներին, որովհետև այս հայրենադավ միմոսը ծաղրի առարկա է և ոչ մի կշիռ չունի միջազգային ասպարեզում Այս ընտրությունների նախաշեմին ես չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի իշխանամետ, թե իրապես ընդդիմադիր. Միքայել Մինասյան Հեռացեք. Ժամ առաջ հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները, քույրերն ու եղբայրները գոնե մի փոքր խաղաղվեն Դավիթ Բաբայանը չի բացառում, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգանները Աշխարհի հզորները միշտ կանգնել են հզորների կողքին Էրդողանն ու Ալիեւը այս ընտրություններին փող են տալու Փաշինյանին, նա էլ դա բաժանելու է. Բագրատյան Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԽ նախարարների կոմիտե Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է մեդիա ընկերությունները փակելու մասին կառավարության որոշման հոդվածը «Շիրակ» - «Ալաշկերտ» հանդպիպումը հետաձգվեց ԱՄՆ-ը Թուրքիային հայտնել է Սեւ ծովում ամերիկյան ռազմանավերի տեղակայման մասին ՄԱԿ-ում ապացույցներ է պահանջում, որ ԱՄԷ-ի ղեկավարի դուստրը ողջ է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը թողնում է պաշտոնը ՊՆ աշխատակիցները քնել են աթոռներին նստած․ ինչ է կատարվում ՊՆ-ի ներսում Փաստորեն ճիշտ էին պնդումները, որ սրա նպատակը ՌԴ խաղաղապահ գործունեությունը թիրախավորելն է․ Գոհար Մելոյան Յուլյա Նաչալովայի դուստրը հաղթել է միջազգային վոկալային մրցույթում Զելենսկին գնում է Էրդողանի մոտ Շիրակի մարզում ծնողները պահանջում են, որ վարչապետը գնա այնտեղ հանդիպման․ Սոֆյա Հովսեփյան Հրայր Հովնանյանը անգնահատելի աջակցություն է ցուցաբերել հայրենիքին բոլոր ոլորտներում. Սերժ Սարգսյան Էդինբուրգի դուքսը վաստակել է սերունդների սերը. Բորիս Ջոնսոն Դոլարի փոխարժեքը երկար վերելքից հետո այսօր նվազել է ավելի քան 4,5 դրամով. Եվրոն էժանացել է 4 դրամով Մահացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար Հրայր Հովնանյանը Մահացել է արքայազն Ֆիլիպը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը Հերոսի հայրը հրաժարվել է վերցնել որդուն հետմահու շնորհված մեդալը (Լուսանկարներ) Ձեր պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը․ Ռուստամ Մուրադով Իզմիրում թուրքական ուսումնական ինքնաթիռն ընկել է ծովը
Հարցում

Կոռուպցիոն նոր սխեմաներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բարձրացված աղմուկը կարծես մոռացության է մատնվում։ Ավելորդ է անգամ նշել, որ հիմնադրամի նվիրաբերության հետ կապված մամուլում բազմաթիվ բացահայտումներ արվեցին՝ ինչպես գումարների ոչ նպատակային ծախսման, այնպես էլ նվիրաբերության իրավական հիմքերի մեղմ ասած վիճահարույց լինելու վերաբերյալ։

Ի պատասխան բազմաթիվ հարցումների «Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացրել են, որ հրավիրվել է միջազգային հեղինակություն վայելող անկախ աուդիտորական ընկերություն՝ իրականացնելու աուդիտորական ուսումնասիրություն՝ 2020թ.-ի ընթացքում Հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարների և դրանց օգտագործման նպատակայնության և արժանահավատության կապակցությամբ։ Արդյունքները կներկայացվեն հանրությանը։ Եվ մինչ մենք սպասում ենք հիմնադրամի աուդիտորական եզրակացությանը, լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց Հիմնադրամի կողմից Կառավարությանը տրամադրված գումարների յուրացման վերաբերյալ։ Ներկայացված տեղեկությունները վերաբերում են մի քանի էպիզոդներով փողերի յուրացմանը։ Մենք փորձել ենք ի մի բերել հրապարակված կոռուպցիոն սխեմաները, որոնց մասին արդեն տևական ժամանակ է ահազանգում են լրատվամիջոցները, սակայն համառորեն լռում են իրավապահները.

1. Առաջին տեղեկությունը վերաբերում է ուռճացված գներով զրահաբաճկոնների ձեռք բերմանը։ Համաձայն շրջանառվող լուրերի պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոններ՝ յուրաքանչյուրը 600 ԱՄՆ դոլարով։ Բազմաթիվ հարցումները, որոնց միջոցով փորձ է արվել Կառավարությունից ստանալ տեղեկության հաստատում կամ հերքում, մնացել են անխատասխան, քանի որ Կառավարությունը հղում անելով Գնումների մասին օրենքին հրաժարվել է որևէ սպառիչ տեղեկատվություն տրամադրել, քանի որ այդ կատեգորիայի ծառայությունների և ապրանքների գնումները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ Պաշտպանության նախարարությունը ևս, ի պատասխան հարցումների, առայժմ որևէ տեղեկատվություն չի տրամադրել։

2. Գումարների յուրացման մյուս մեխանիզմը, որ շրջանառվում է լրատվամիջոցներում, վերաբերում է շուրջ տասը միլիոն դոլար գումարի գնումների կազմակերպմանը, որի համար տեղի է ունեցել գումարի կանխիկացում, իսկ ապրանքների մատակարարում այդպես էլ տեղի չի ունեցել։ Այս գումարի մի հատվածը տրամադրվել է սաղավարտների և զրահաբաճկոնների ձեռք բերման գործարքի համար։ Որոշվել է գործարքը անել ոչ թե Պաշտպանության նախարարության միջոցով, այլ Կառավարության հաշվից այդ գումարը ամբողջությամբ կանխիկացնելու ճանապարհով։ Այստեղ շրջանառվում են Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Հայկ Սարգսյանի և Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի անունները։ Սաղավարտների և զրահաբաճկոնների գնումը և մատակարարումը պետք է իրականացվեր Իրաքից, սակայն գործարքը չի հաջողվել հասցնել ավարտին, ապրանքը այդպես էլ Հայաստան չի հասել, իսկ կանխիկ 1,2 միլիոն դոլար գումարը մնացել է առանձին իշխանավորների մոտ։

3. Կոռուպցիոն երրորդ դրվագը վերաբերում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցների օգնություններին։ Ըստ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների մշակվել է սխեմա, որի միջոցով օգնությունները այդպես էլ չեն հասել հասցեատերերին։ Մասնավորապես, ռուսաստանաբնակ մեր որոշ հայրենակիցների համոզել են, որ ճիշտ կլինի Հայաստան օգնությունները ուղղարկվեն պատգամավոր Հայկ Սարգսյանի միջոցով։ Որպես հիմնավորում նշվում էր այն հանգամանքը, որ իրերը Վրաստանի սահմանով հեշտությամբ անցկացնելու համար առավել նպատակահարմար կլինի իրերը ձևակերպել պատգամավորի անունով, քանի որ վրացիները իբր խնդիրներ են ստեղծում հայկական բեռների համար։ Արդյունքում օգնության համար ուղարկված ապրանքները այդպես էլ չեն հասել իրենց նպատակին։

Սրանք կոռուպցիոն լուրջ հանցանքներ են. սա էլ կորոնավիրուսի պայմաններում փողոցները ախտահանելու անվան տակ արված չարաշահումներ չեն։ Այս տեղեկությունները պետք է իրավապահների կողմից մանրամասն քննության առարկա դառնան՝ ոչ միայն այն պատճառով, որ այստեղ իրավական առումով գործել են կոռուպցիոն լուրջ սխեմաներ և յուրացվել են պետբյուջեի գումարներ և որպես օգնություն ուղարկված ապրանքներ, այլ նաև այն պատճառով, որ այս գործողություններում առկա է բարոյական բաղադրիչ՝ խոսքը վերաբերում է պատերազմի կարիքների համար տրամադրված գումարներին և իրերին։

 

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan