Ի՞նչ են խոսել «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները ՀՀ նախագահի հետ․ ներկայացնում է Վանեցյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել են «Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչներ, որոնք քիչ առաջ դուրս եկան նախագահական նստավայրից: Նրանք են Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցությունից Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը:
Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտեց հետևյալը. «Մենք ՀՀ նխագահին ներկայացրինք մեր տեսակետները և խնդրեցինք, որ որպես Սահմանադրության երաշխավոր իր լիազորությունների շրջանակներումհանգուցալուծի մեր երկրում ստեղծված այս արտռոց և աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորը առաջնորդվելու են պետական շահի առաջ մղմամբ: Նախագահը դեռևս շարունակում է հանդիպումների շարքը: Այդ հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի մոտեցումը»:
Մանրամասն՝ տեսանյութում։