Ստեփանակերտում այսօր տեղի կունենա հանրահավաք ի աջակցություն ՀՀ գենշտաբի և երկու հայկական պետությունների ապագայի
Դիմում եմ բոլոր արցախցիներին. այս պահին Հայաստանի մայրաքաղաքում վճռվում է երկու հայկական պետությունների/բզկտված պատառիկների/ ճակատագիրը .. այս պահին Երևանում վճռվում է մեր պետականության, ազգային ինքնության պահպանման, մեր երեխաների ապագայի հարցը .. դավաճանները պետք է հեռանան այնուհետև, օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տան ծանր հանցագործությունների համար
նրանք, ովքեր վաճառեցին մեր Հայրենիքը , մեր Հաղթանակը խլեցին մեզնից ու մեզ դարձրին ողբացող, գլխիկոր, ամոթով, պարտված, անհայրենիք ժողովուրդ ..
բնականաբար
ֆիզիկապես անհնար է այս պահին միանալ Երևանում տեղի ունեցող ազգապահպան, պետականության փրկությանը նվիրված երթին, ցույցերին ..
բայց, իներտ վիճակում հետևելն ու այդ ամենին անմասն մնալը՝ աջակցություն է դավաճաններին ...և ուրեմն
եկեք մենք մեր խոսքը ասենք բզկտված. արյունաքամ ու վիրավոր ԱՐցախի սրտից՝ Ստեփանակերտից ...
այսօր, երեկոյան ժամը 18:00
Ստեփան Շահումյանի հրապարակ
ժամը ընտրվել է այն հաշվարկով, որպեսզի աշխատանքային օրը վերջացած լինի ..
եկեք դուրս գանք պասիվ ու անտարբեր մեր կեցվածքից
և տեր կանգնեք մեր վաղվա օրվան ..
որը առայսօր շատ անորոշ ու մշուշոտ է ՝ բազմաթիվ ականներով ու խութերով ..
և ուրեմն
այսօր18 :00 Պիտաչոկ