Երբ ժողովուրդը հիասթափվում է ինքն իրենից եւ դիկտատուրա է տենչում
Այս թեմայով
- Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան
- ՀՀ-ում արժեքային ճգնաժամ է և լուծումը կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է. Դանիելյան
- ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ
- Ամեն ինչ նոր է սկսվում. Ստեփան Դանիելյան
«Ժողովուրդը կորոշի», «ժողովուրդն է ճիշտը» կարգախոսների հետեւանքով հերոսն ու փրկիչը դառնում է գեներալը եւ նույն ժողովուրդը քաղաք մտած տանկերին ծաղիկներով է դիմավորում։
Ինչու է այդպես ստացվում։
Նախ փորձենք մեկ այլ հարցի պատասխանել, իսկ ինչը պետք է ժողովուրդը որոշի։ Պետք է որոշի, թե կառավարությունն ինչ ֆինանսա-վարկային քաղաքականություն վարի, Կենտրոնական Բանկն ինչ տոկոսադրույք սահմանի, բանակն ինչ զենք գնի, դատավորն ինչ որոշում կայացնի, Սահմանադրական Դատարանն ինչ կազմ ունենա ...
Արդեն երեք տարի ժողովուրդը դա որոշել է, հետեւանքները էլ տեսնում ենք։ Արդյունքում ժողովուրդն ինքն իրենից հիասթափվում է։
Ժողովուրդն երկու բան պետք է որոշի.
- իր կյանքը բարելավվել է, թե ոչ,
- իր անվտանգությունն ապահովվել է, թե ոչ։
Եթե այո, վստահում է կառավարությանը, եթե ոչ, ... է անում այդ կառավարությանն ու վերջ։
Եթե կառավարությունն իր անհաջողությունները ժողովրդի եւ ուրիշների գրպանն է գցում ու չի հեռանում, ժողովուրդն ուժեղ ձեռք է տենչում, որը ժողովրդին ինքն իրենից փրկի։
Իսկ թե ով կլինի ուժեղ ձեռքը' Հիտլերը, Ստալինը, Աթաթուրքը, Մաո Ձե Դունը, թե Լի Կուան Յուն, ոնց ստացվի։
Սակայն մինչ այդ ծաղիկներով սպասում ենք տանկերին։