ՀՀ-ի իշխանության ղեկին է գտնվում Թուրքիայի կողմից հովանավորյալ և իրենց չափազանց հարմար մեկը. Արման Սաղաթելյան
Ակնհայտ է, և անգամ փորձ չի արվում թաքցնել այն փաստը, որ ՀՀ-ի իշխանության ղեկին է գտնվում Թուրքիայի կողմից հովանավորյալ, իրենց կողմից փայփայվող և իրենց չափազանց հարմար մեկը, որն աստիճանաբար իրականացնում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի դարավոր երազանքը Մեծ Թուրանի մասին, տրանսպորտայի ուղիների, ցամաքային կապ հաստատելու մասին: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը:
Սաղաթելյանը նաև ադրադարձավ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի այն հայտարարությանը, որ հեղաշրջման պետք չէ գնալ:
«Կարո ջան, հանգիստ ապրիր ու հորդորներ մի՛ հղիր Հայաստանում բնակվողներին, զբաղվի՛ր քո երկրի հարցրերով, քանի որ, ըստ այդ հռետորաբանության, դու շարունակում ես լինել քո երկրի քաղաքացին, իսկ այս երկրում բավականաչափ մարդիկ կան, որոնք շարունակում են պնդել, որ մեր երկրի ու ձեր երկրի շահերը նույնը չեն, չնայած իշխանության մեջ այդպիսիքները շատ են, բայց ազգի մեջ այդպիսինները շատ չեն»,- նշեց նա: