Զոհված զինծառայողների մի շարք հարազատներ հայտարարել են, որ չեն սատարում դավաճանին. «Բավական է շահարկես տղերքի անունը»
Զոհված զինծառայողների մի շարք հարազատներ հայտարարել են, որ չեն սատարում դավաճանին. «Բավական է շահարկես տղերքի անունը»
Զոհված զինծառայողների մի շարք հարազատներ հայտարարել են, որ չեն սատարում դավաճանին՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին և պահանջել են, որպեսզի վերջինս չշահարկի զոհված տղաների անունը։
«Ես և իմ ընկերների ցանկում եղած զոհված տղաների հարազատները քեզ հետ չենք դավաճան, բավական է շահարկես տղերքի անունը»,-ասվում է գրառման մեջ։
Հայտարարությունը տարածած անձանց թվում են՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Շանթ Նավոյանի, Տիգրան Համբարձումյանի, Կարեն Միրզոյանի, Գարիկ Կիզիրանցի, Սևակ Ալեքսանյանի, Գևորգ Կիրակոսյանի, Հայկ Մկրտչյանի, Ալեք Սիմոնյանի և այլոց հարազատները։
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սուտ ես ասում, այ խեղկատակ, ես ՀԵՐՈՍԻ մայր եմ ու չեմ քայլում քո նմանի ու քո ժեխերի կողքով»։
Antifake.am