Սիրտը նոր Մարտի 1 է ուզու՞մ. ով կանգնի նիկոլի կողքին, դառնալու է նիկոլ՝ իր բոլոր հետեւանքներով. Գեղամ Նազարյան
Ինչ-որ մեկը մեր ժողովրդին ուզում է տանել փորձության, սիրտը նոր Մարտի 1 է ուզո՞ւմ: Դրանից խուսափելու մի տարբերակ կա, մենք բոլորս այսօր պետք է լինենք այստեղ եւ այնքան մնանք, որ այդ տղան հասկանա, որ ինքը Հայաստանում մի անելիք ունի՝ գնա եւ նստի այն խցում, որն իր համար նախատեսված է: Մենք արդեն հաղթել ենք, մնում է ամրագրենք այդ հաղթանակը: Մենք միասնական ենք, քան երբեք:Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը։
«Թուրքիայի ԱԳ նախարարն իր զորակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին: Մեր ԱԳՆ-ն ժամանակ ունի հանդես գալու հայտարարությամբ: Ժամանակ ունեն նրանք, որոնք գնացել են Հանրապետության հրապարակ, որ այդ ողորմելի հավաքին մասնակցեն: Դուք մարդ եք, շրջվեք եւ եկեք այստեղ: Ով կանգնի Նիկոլի կողքին, ներծծվելու է նրանով, դառնալու է Նիկոլ իր բոլոր հետեւանքներով»,- հավելեց նա։