Քաղաքական լուծումների չգնալը, հրաժարական չտալը, արտահերթ չնշանակելը, եռացող կաթսայի բերանը թիթեղե կափարիչով զոռով փակելը ֊ էս ամենն ինչի՞ պիտի բերեր
Քաղաքական լուծումների չգնալը, հրաժարական չտալը, արտահերթ չնշանակելը, եռացող կաթսայի բերանը թիթեղե կափարիչով զոռով փակելը ֊ էս ամենն ինչի՞ պիտի բերեր։ Ընդ որում ` ընթացքում ամեն օր անելով ու ասելով ծայրահեղ վտանգավոր բաներ։ Մտածում էիք` էդպես հանգիստ հասնելու էիք մինչև հերթական ընտրություննե՞ր։
Իմ քայլեցիներ, որ հպարտ տարածում եք հրապարակում հավաքվելու հայտարարությունը, երևի դուք իրո՞ք չեք հասկանում, թե ինչ է կատարվում։ Է՞դ աստիճանի դուք ուրեմն ոչինչ չեք հասկացել։ Բա էլ ձեր քաղաքական իբր թե կենսագրությունն, էն էլ էս բարդ փուլում, ինչների՞դ էր պետք։ Ինչների՞դ է պետք էս երկիրը, եթե ոչինչ չեք հասկանում։