«Նիկոլը շրջապատեց իրեն հենց իր տեսակով ու հենց այդ պատճառով կմնա մենակ, դավաճանված բոլորի կողմից». Մհեր Միրտչյան
Այս թեմայով
- Թատրոններում մարդիկ ստանում են 60 000-70 000 դրամ ու հիմա նիկոլի համակարգը անգործ թողնելու սպառնալիքներով «ճզմում» է նրանց. Մհեր Մկրտչյան
- Սրանց իշխանության ֆինալը կլինի շատ ավելի գունագեղ
- «Եթե լինի նոր պատերազմ». Մհեր Մկրտչյան
- Արտահայտվելու կոչեր եմ կարդում. կոչեր մարդկանցից, որոնք լուռ համաձայնությամբ ողջունեցին արդեն Արցախի, վաղը մեր պետականության կորուստը
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ նշելով՝ «խաբված լինելու լիմիտը ավարտվեց պատերազմից հետո»։
«նիկոլին սիրելը այլեւս ուղիղ կապ ունի միայն փողի, պաշտոնի, ազգության (հայից տարբեր) հետ:
նիկոլին սիրելը կարող է լինել նախկինների օրոք չկայանալու կոմպլեքս, ինչպես նաեւ հակառակը` միայն նախկինների շնորհիվ կայանալու կոմպլեքս:
Ես գիտեմ ձեր տեսակը եւ ձեր վաղվա տեքստերը:
նիկոլը շրջապատեց իրան հենց իր տեսակով, ու հենց այդ պատճառով կմնա մենակ, դավաճանված բոլորի կողմից»,- գրել է նա։