Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան ԱԳՆ-ն ցանկանում է փոփոխություններ անել «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում Թող ԱԱԾ-ն մի հատ էլ բացատրի՝ ինչպես է վերականգնելու պետությանը հասցված 16 մլրդ դրամի վնասը. Նազարյան Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ փոխգործակցության մասին Գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության շենքը Ինչո՞ւ է Բելառուսն արգելել «Այրում» նռան գինու ներմուծումը․ ՍԱՏՄ-ն դեռ պաշտոնական գրություն չի ստացել Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Արցախի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Տիգրան Բալայան Պրիմատների ուղղահայաց քայլքը զարգացել է երեք փուլով. հետազոտություն Երկար մազերով կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում Մոսկվայում դատարանը կալանավորել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալին Բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում. Պեսկով Բլոգերին 7 հոգով գցում են ասֆալտին․ Սամսոնյանի, Սաղաթելյանի ձերբակալությունը ձեր արածը ջուրը գցեց Վիճաբանությունն ավարտվել է երկու անձի դանակահարությամբ, 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է Բոլորը լուռ հետևում են Փաշինյանի ձեռքին ՀՀ նախագահի պաշտոնական էջից հեռացվել է «Արցախի Հանրապետություն» բաժինը. ԱԺ պատգամավոր Արծվաշենցիներից ստորագրություններ և փաստաթղթեր են հավաքում Դատարանն անվավեր է ճանաչել Բրսյուսովի համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Հարցում

Ինչ է կատարվում Հայաստանում

Տեղի են ունենում պատմական զարգացումներ, հենց հիմա, որոնք դառնալու են հետագայում պատմության դասագրքերի պարագրաֆներ։ Ելքը դեռ պարզ չէ, բայց մեծապես կախված է մեզնից։ Պրոցեսը և ռիսկերը վարակի պես տարածվել են բոլոր շերտերում, և կարիք կա՝ հասկանալու դրանց էությունը առանձին-առանձին տարբեր հարթություններում։

Վարչապետ Փաշինյան

Նա չկա, ո´չ որպես մարդ, ո´չ որպես գործիչ։ Պատերազմի հետևանքները, նրա պահվածքը պատերազմի ընթացքում, նոյեմբերի 10-ի նրա հարբած լայվն ու երեկվա հրապարակի տեսարանը բավարար են դա հասկանալու համար։ Բոլորը նրան դուրս են գրել՝ արմատական ընդդիմադիրները, չափավոր ընդդիմությունը, նախկինները, հաջորդները, նրա թիմակիցները, քաղաքականացված հասարակությունը և լայն զանգվածները. բոլորը։ Վստահ ենք, որ նույնիսկ ինքը՝ իրեն։

Բայց նրա գործոնը մենք պարտավոր ենք ճիշտ հասկանալ։
Նա վախենում է, նրա միակ միտքը, միակ էմոցիան վախն է։ Նա շատ լավ հասկանում է իր արածների մասշտաբները և վախենում է՝ բոլորից և ամենուր։ Փորձենք հասկանալ նրան։ Նման հոգեվիճակում նա իրեն շրջապատելու է հազարավոր ոստիկաններով, նույնիսկ եթե 200 մ տարածք պետք է անցնի, կտուրներին դնելու դիպուկահարներ, թիմակիցներից յուրաքանչյուրի մեջ տեսնելու է դավաճան, դուրս չի գալու փողոց, չի գնալու հանդիպումների։ Մարդն իր ողջ պահվածքով պարզ ասում է. ես վախենում եմ, որ ինձ կսպանեն։

Սա փակուղի է, սա լուրջ խնդիր է։ Այս հոգեվիճակում նա պատրաստ չէ ռացիոնալ քայլերի և քաղաքական լուծումների, որովհետև բոլոր պրոցեսներին նա նայում է բացառապես իր վախի տեսանկյունից։ Այսօր իրեն շրջապատել էր հազարավոր ոստիկաններով՝ լրիվ անիմաստ, իրեն դնելով ծիծաղելի վիճակում։ Եթե հնար լիներ, երևի Երևանի վրա Իսկանդեր կգցեր։
Ի՞նչ անել այս պայմաններում. կա մեկ ռացիոնալ լուծում՝ տալ անձնական երաշխիք։ Հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր վերնախավի խնդիրն է՝ նրան, խաղաղ հեռանալու դեպքում, տալ անձնական երաշխիքներ։


Իշխանությունը

Մի շարք ազդակներ վկայում են այն մասին, որ գնում է հիբրիդային հեղաշրջման պրոցես իշխանության ներսում։ Կա տպավորություն, որ մի խումբ մարդիկ՝ հասկանալով, որ Փաշինյանն արդեն չկա, օգտվելով նրա անօգնականության և անաշխատունակության վիճակից, իրենց ձեռքն են վերցնում կառավարումը։ Հիմնականում դա նշանակում է՝ ուժայինների և խմբակցության վրա վերահսկողություն, մի թև էլ՝ տենդերները։ Նրանց խնդիրը հետևյալն է՝ քանի դեռ չի երևում, թե ով կարող է գալ իշխանության, Փաշինյանին պահել՝ որպես խրտվիլակ, որպես ֆեյք, ինչպես կուզեք, բայց այնքան ժամանակ, քանի դեռ չի երևում իշխանափոխության՝ իրենց համար ընդունելի սցենարը։ Ժողովրդի վրա կրակելու սպառնալիքը, նոր քրեական գործեր հարուցելու և նոր կալանավորումներ ստանալու ձգտումը. այս ամենն այդ համատեքստում են։ Նրանք շատ լավ հասկանում են, որ սա չի կարող երկար ձգվել, նրանք չեն կարող հաշվարկել, թե որքա´ն կարող են պահել խրտվիլակ-վարչապետ, բայց նրանցն այսպես կոչված «մահապարտների» խմբավորումն է, որը չի պատկերացնում իր ապագան իշխանափոխության դեպքում։ Պետք է ընդունել իրողությունը. փողոց դուրս եկած ժողովրդի, Փաշինյանի հրաժարականը պահանջող կոնսոլիդացված էլիտաների համար սա կոնտրէլիտա է՝ նեղ անձնական շահերով։
Ի՞նչ անել։


Հարթակ

Ձևավորվել է հարթակ, որը տանում է փողոցային պրոցես։ Այն մաշում է իշխանությանը, այն կարևոր գործ է անում։ Բայց այն իր ամբողջականության մեջ չի ընկալվում որպես ապագա իշխանություն։
Սովորաբար հարթակի խնդիրն է լինում՝ հասնել պետական համակարգի պարալիզացմանը, ինչը իշխանափոխության նախավերջին փուլն է։ Մեր պարագայում դա 90 տոկոսով տեղի է ունեցել, մնացել են ուժայինները, որոնց « դավանափոխության» համար այս հարթակը բավարար չէ։
Ի՞նչ անել։


Դաշնակցություն

Երեկ ՀՅԴ անդամների նկատմամբ կիրառված ոստիկանական բռնությունը սովորական միջադեպ չէ։ Դա ունի առանձին արձանագրման կարիք։ Կանոնավոր բանակից հետո այս պատերազմին ամենաակտիվ և ամենագաղափարական մասնակցություն, որպես միավոր, թերևս ունեցել է ՀՅԴ-ն։ Մեծաթիվ զոհեր և մեծաթիվ հերոսական դրվագներ են տվել ՀՅԴ տղերքը։
Երեկ պետության անունից ոստիկանությունը ձևակերպեց իր պատասխանը։ Այն ոստիկանները, որոնց ընկերները իշխանության անմեղսունակության կամ դավաճանության պատճառով զոհվեցին Շուշիի մշակույթի տան՝ անհավանական ճշգրտության հրթիռակոծումից։

Գաղտնիք չէ, որ թուրք-ադրբեջանական տեսանկյունից դաշնակցությունը միշտ համարվել է հայկական ազգայնականության բնօրրանը։ Իսկ պարտությունից հետո, ջախջախված ողնաշարով պետականության պայմաններում, ազգայնականությունը վերածննդի կարևորագույն հենասյուներից մեկն է։
Չի բացառվում, որ երեկվա հարձակումը ՀՅԴ-ի վրա Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում է։
Ի՞նչ անել։


Պայքարի ընթացքը

Այս պայքարը մաշում է իշխանությանը, սա արժանապատվության պայքար է, այս պայքարն ազդակ է արտաքին աշխարհին, որ մենք վերջնականապես չենք ջախջախվել, որ մենք փորձելու ենք ոտքի կանգնել։ Բայց այս պայքարը հնարավոր է՝ չկարողանա պատշաճ ժամկետներում հասնել հաջողության։ Դա նշանակում է, որ նկատելիորեն մաշվելու է նաև պետությունը, այն դառնալու է ավելի ու ավելի խոցելի, ու տեսանելի ժամկետներում հասնելու ենք նոր հանգրվանի՝ ավելի բարդ ու ավելի տագնապալից։
Ի՞նչ անել։


Ազգային Ժողովը

Կա հստակ նկատելի անհամապատասխանություն՝ փողոցի լարվածության և ԱԺ դահլիճի։ Երկու ընդդիմադիր խմբակցությունների առկայության դեպքում, որոնցից մեկը հարթակի անդամ է, սա չի կարող պատահականություն համարվել. կա´մ չի աշխատում ինչ-որ կարևոր մեխանիզմ՝ ընդդիմադիր հարթակի կողմից, կա´մ աշխատում է ինչ-որ այլ մեխանիզմ՝ իշխանության կողմից։
ԱԺ դահլիճի մթնոլորտի խնդիրը պետք է լուծվի։ Դա էապես կփոխի ճնշման որակը։ Եթե չեղան աշխատանքի ոճի և բովանդակության փոփոխություններ, հանրությունն արձանագրելու է ֆալշը, թեև հիմա էլ շատերի մոտ կասկածներ հարուցում է։

Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնությանը, ապա այն Հայաստանի տակ դրված ամենավտանգավոր ռումբն է, որի նմանատիպ գոյությունն ահռելի վտանգ է պետության համար։ Խորհրդարանական մեծամասնությանը մինչև վերջ և անխնա օգտագործելու են թե´ Փաշինյանը, թե´ նրա թիմակից, բայց նրա փոփոխությունը պլանավորող կոնտրէլիտան։ Դրանից հետո նրանք որպես մարդ և որպես մանդատ ոչ մեկին պետք չեն լինելու։ Կա միայն մի տարբերակ՝ մինչև շպրտվելը ինքնակամ դուրս գալ խմբակցությունից։ Դա շանս է։


Մեծացնել հանրային ճնշումը

Վերը նկարագրված մի խումբ խնդիրների լուծման հիմքում դրված «Ինչ անել» հարցը ունի մեկ պատասխան՝ մեծացնել հանրային ճնշումը։ Սա այս պահին ամենակարևոր գործն է։ Սա այս պահին պետության և ժողովրդի կենսունակությունը ֆիքսող միակ գործուն միջոցն է։ Հայկական աշխարհում և արտաքին աշխարհում պետք է արձանագվի մեր կենսունակության ռեսուրսը։ Իսկ ինչպե՞ս մեծացնել հանրային ճնշումը։ Դա ենթադրում է տեխնիկական և բովանդակային քայլերի մի ամբողջություն։

1. Գրագետ վերափոխել 17-ի ձևաչափը։

2. Էապես փոխել նոր ձևաչափի (հարթակի) բովանդակությունը։ Թերևս կարիք կա մի փոքր մեկնաբանության. այս հարթակը հեղափոխական չէ, այս հարթակն իր բնույթով ավելի շատ ապստամբային է, բայց դա էլ ունի իր տրամաբանական ժամկետները, և եթե դրանք չեն պահպանվում, պրոցեսը մտնում է փակուղի։ Հենց դրանից խուսափելու և հանրային կոնսոլիդացիոն նոր ռեսուրսներ ստանալու համար է անհրաժեշտ ճիշտ պահին հարթակի տրամաբանական զարգացումը։

3. էապես բարձրացնել շարժման մենեջմենթի որակը։ Ընդամենը 1-2 օրինակով ցույց տանք ակնհայտ բացերը. խոշոր շաբաթօրյա հանրահավաքից հետո չի կոորդինացվում հաջորդ օրերի եթերային քաղաքականությունը՝ ով ուր գնա, ինչ շեշտադրումներով և այլն։ Դա կոչվում է առկա ռեսուրսների անարդյունավետ օգտագործում։ Հանրային պայքարը չի կարող ունենալ մեկ օրվա հաշվարկային ցիկլ։ Այլ օրինակ. նույն օրը իշխանությունը կալանքի և այլ քաղաքական դատավարություններ է անցկացնում, իսկ փողոցում արդեն բազմաթիվ հազարավոր շարքեր ունեցող ընդդիմությունը չի արձագանքում դրանց։ Չի հասկացվում, թե ինչու անտեսվեց Բեքարյանենց դատական նիստերի առիթը, իսկ ընդդիմության այդօրվա միջոցառումը լրիվ այլ տեղ, լրիվ այլ ժամի էր։ Նույնը վերաբերում է երեքշաբթի օրերի հայտնի դատին։ Ձեր բանախոսներին, նկատելի աճող վարկանիշով գործիչներին դատում են, շարժումից՝ զրո արձագանք։

4. Երևանին զուգահեռ՝ սկսել ակտիվ պրոցես մարզերում։ Զուգահեռ բառն այստեղ ամենակարևորն է։

5. Աշխատել բուհերում։ Դասախոսների ճնշող մեծամասնությունը շատ լավ հասկանումէ իրավիճակը, և իշխանության փոփոխության կողմնակիցն է։ Դարձրե´ք նրանց պրոցեսին մասնակից, ընկեր և համախոհ։ Ուսանողության համակարգված ակտիվացումը բարդ գործ չէ, ուղղակի պետք է նպատակային աշխատել։


Հայկականության դեֆոլտ

Շատ կարևոր է, որ ինքներս մեզ համար ճիշտ ձևակերպենք խնդիրը։ Սա ներքաղաքական պրոցես չէ։ Սա մի պրոցես է, որի արդյունքից կախված է լինելու մեր պետության ապագան։ Այս գաղափարն է պետք է մտցնել յուրաքանչյուրի տուն։

Ընթացող կազմաքանդումը չկանգնեցնելու մակրոարդյունքը լինելու է հայկականության դեֆոլտը։ Մենք դրա ճանապարհին ենք։ Սա ենթադրում է՝ տարածքային շարունակական կորուստներ, պետականության զգալի կամ ամբողջական կորուստ, արտագաղթ, սփյուռքում հայկականության ինտենսիվ ասիմիլյացիա։ Հայ լինելը այլևս դառնալու է իմաստազուրկ։ Ազգության և ազգանունների փոփոխության ինտենսիվ ժամանակահատվածներ պատմության ընթացքում մենք ունեցել ենք։ Սա լինելու է ամենաինտենսիվը։
Ի՞նչն է թույլ տալիս մտածել, որ մենք, որպես ազգ, գնում ենք դեֆոլտի։ Երկու պատճառ՝ մենք չենք ընկալում մեզ հետ կատարվածի էությունը, մենք չենք գիտակցում կատարվելիքի էությունը։
Անհնար է պատկերացնել, բայց հայ ժողովուրդը դեռևս չի գիտակցում, որ իր ողնաշարը ջարդել են, որ այս տարածքում իր ապրելու իրավունքը դրվում է լեգիտիմ հարցականի տակ։

Պատերազմից հետո մեզ մոտ չի եղել մտածողության փոփոխություն։ Պատերազմը և պարտությունը չեն բերել մտածողության փոփոխության։ Հանրային նկատելի անտարբերությունը, լեփ լեցուն ռեստորաննները և բերանները մինչև Ջաբրաիլ բացած մի ստվար զանգվածի առկայությունը խոսում են ազգային լուրջ դեֆեկտի մասին։ Հայ ժողովուրդը չունի կորստի գիտակցումը։Կորստի ցավը կարևոր մոտիվացիա է՝ ավելի լավը և ավելի ուժեղ և ավելի կազմակերպված դառնալու համար, սակայն մեզ մոտ այդ զգացումը թերզարգացած է։ Արտաքին աշխարհը, հետպատերազմյան փուլին հետևելով, կարող է հարցնել. իսկ գուցե դուք պետություն ունենալու անկարո՞ղ ժողովուրդ եք։
Ազգային դեֆոլտի ընթացքը կասեցնելու ռեսուրսները առանձնակի լավատեսություն չեն տալիս՝ պետական ինստիտուտների որակ, հասարակության որակ, արտաքին գործոններ՝ Ադրբեջան-Թուրքիա և այլն։ Զինծառայողների ընտանիքներում սկսված ընդվզումը՝ տղաներին Արցախ ծառայության չտանելու, տագնապալի ազդակ է։ Հենց այդպես է սկսվում կազմաքանդումը, ազգային կարևորագույն, միավորող գաղափարների անշնչացումը, միասնականության զգացման կորուստը։ Այսօր Արցախ, վաղը Սյունիք, հետո...։

Ճանապարհը մեկն է. էլիտա բնորոշված բոլոր շրջանակների առավելագույն կոնսոլիդացիա։ Մեր տեսանկյունից՝ էլիտան բոլոր այն մարդիկ են, ովքեր հասկանում են, որ պետություն ենք կորցնում ու հասկանում են, որ հետո ուշ կլինի։ Այդ շրջանակի մեջ են՝ տաքսիստից մինչև ակադեմիկոս, բիզնեսից մինչև հոգևոր խավ։ Եվ, հետևաբար, շարժման բովանդակությունը պետք է արծարծի բոլոր շերտերի կենսական հետաքրքությունները։


Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan