Փաշինյանը թիրախավորում է առհասարակ ռուսական զենք՝ անուղղակիորեն ներքաշելով Հայաստանը թուրք-ռուսական Մեծ խաղի մեջ
«Իսկանդերը պայթել է 10%֊ով»։
Այս՝ առաջին հայացքից մակերեսային ու ոչ կոմպետենտ գնահատականը լիովին տեղավորվում է ներկայումս Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների տրամաբանության շրջանակներում։
Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Անկարան դիտարկում է ռուսական С-400֊ներից հրաժարվելու հարցը՝ դրա փոխարեն ԱՄՆ֊ից «Patriot» ու F-35 ձեռքբերելու ակնկալիքով։
Աշխարհաքաղաքական խորքային վերադասավորումների պայմաններում Հայաստանում գործող դավաճանական ռեժիմը հերթական անգամ հանդես է գալիս որպես թուրքական գեոռազմավարության իրականացման ռեսուրս։
«Իսկանդերի» անպիտանելիության մասին խոսելիս՝ իրեն ՀՀ վարչապետ համարող անձը թիրախավորում է առհասարակ ռուսական զենքը՝ անուղղակիորեն ներքաշելով Հայաստանը թուրք֊ռուսական Մեծ Խաղի մեջ։
Նա, սակայն, չի հասկանում, որ Անկարան ու Մոսկվան, ինչպես միշտ, կգան ընդհանուր հայտարարի, իսկ նա կմնա պարզապես որպես օգտագործված հումք։