Սաակաշվիլին խոստացել է հաղթանակի հասնել Վրաստանի իշխանությունների հետ ընդդիմության պայքարում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի` ուժայինների կողմից ձերբակալումից հետո խոստացավ հաղթանակի հասնել իշխանությունների հետ ընդդիմության պայքարում:
«Մենք պետք է սովորենք օգտագործել պայքարի բոլոր քաղաքական մեթոդները: Մենք պետք է սովորենք պաշտպանել ինքներս մեզ եւ հասարակությունը: Մենք պետք է անպայման մեր պայքարը դեպի հաղթանակ տանենք, եւ ես դրանում միանգամայն համոզված եմ»,- հայտարարել է Սաակաշվիլին Facebook-ում արված իր տեսաուղերձում:
Նրա խոսքով` այն, ինչ այսօր տեղի է ունենում, ցեղասպանություն է, Վրաստանի իշխանությունների` երկիրն ամբողջությամբ ոչնչացնելու ցանկություն:
Երեքշաբթի ավելի վաղ ՀՆԶ աշխատակիցները բերման ենթարկեցին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային, ինչից հետո ընդդիմությունը հայտարարեց բողոքի ցույցերի նոր ալիքի մասին: