Այսքանից հետո Նիկոլին մնում է հայտարարել, որ «Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր, ես սխալվեցի»...
Գլոբալ առումով, Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ Անդրանիկ Քոչարյանը, բառացի հայտարարելով, որ «պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու», վերջնականապես փակեց «մարտի 1-ի» էջը եւ տարատեսակ բանավեճերը, թե արդյոք պետությունը իրավունք ուներ թե չուներ ուժ կիրառելու։ Չնայած Ռոբերտ Քոչարյանի վրա չկա կրակելու կապակցությամբ ոչ մի մեղադրանք ու ապացույց, բայց ինչ ա ստացվում, որ եթե անգամ ապրիօրի ընդունենք, որ Ռոբերտ Քոչարյանը տվել ա նման հրաման, ապա ստացվում է, որ ինքը ընդամենը իրացրել է պետության կրակելու մոնոպոլ իրավունքը։ Այնպես որ այսքանից հետո Նիկոլին մնում է հայտարարել, որ «Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր, ես սխալվեցի»...