Միքայել Մինասյան. Վտանգ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին
Այս թեմայով
- Գյումրին Նիկոլի սկիզբն էր, իսկ երեկ դարձավ նրա վերջի սկիզբը. Միքայել Մինասյան
- Զարգանում է հերթական ներկայացումը «Սահմանին խառնաշփոթի մեղավորն է ՀԱՊԿ-ը» խորագրով. Միքայել Մինասյան
- Ավարտվել է նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը. Միքայել Մինասյան
- «Ամեն օր, քանի դեռ Նիկոլն իշխանության է, ձեզանից մեկը կորցնելու է հայրենիքը». Մ. Մինասյան
Վտանգ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին: Ամեն օր ավելանում է պարտքի սպասարկումը՝ տոկոսների վճարումը: Սա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն չի կարողանա նոր պարտք վերցնել, այլ միջազգային ֆինանսական ինստիտուտները կարող են Հայաստանի տնտեսությունը իրենց ուղղակի վերահսկողության տակ վերցնել: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Մեկ ամիս առաջ կառավարությունը 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է բաժանել՝ դրանով իսկ բարձրացնելով պետական պարտքը 10%-ով: Այս գումարը պետք է ծախսվեր տնտեսության զարգացման վրա, որպեսզի տնտեսական ակտիվություն լիներ, ՀՆԱ-ն աճեր, սակայն, ինչպես պարզվեց, գումարը ծախսվելու է աշխատավարձեր եւ, իհարկե, պարգեւատրումներ վճարելու վրա: Իշխանության փոփոխությունից հետո ազգային պարտքն աճել է 2,3 միլիարդ դոլարով: Մինչեւ տարեվերջ պետական պարտքը կանցնի շեմը եւ կհասնի 70% ՀՆԱ-ի շեմին:
Պետական պարտքի մասին օրենսդրության համաձայն, թույլատրելի պարտքի սահմանը կազմում է 60%, որն այս պահին Հայաստանում արդեն կազմում է 65-66%: Այսինքն, պետական պարտքն արդեն հատել է օրենսդրությամբ սահմանված շեմը: Բացի այդ, պարտքի 70%-ը արտարժույթով է, որը ռիսկային է դառնում փոխարժեքի փոփոխման դեպքում: Այս պահի դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կա 2960 դոլարի չափով իրական պարտք: Հայաստանի քաղաքացիները թանկ են վճարում Նիկոլի սխալների համար: Եւ ֆինանսապես նույնպես:
Թանկ են վճարում իրենց երեխաների կյանքի հաշվին՝ թողնելով հետագա սերունդներին հսկայական պարտքեր եւ մի երկիր, որը դատապարտված է անմրցունակ տնտեսության»,- նշել է նա: