ԱԺ–ն պետք է պաշարել, իրենցքայլականներին թքել–մրել, որ վարչապետին անվստահություն հայտնեն. Պետրոսյան
Ո՞ւր է վախեցած Նիկոլը, ինչո՞ւ մի հատ չի արձագանքում, ասում էին՝ ժողովուրդ չկա, փետրվարի 20–ին Օպերան տրաքում էր մարդկանց բազմությունցից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
«Ես շնորհակալ եմ մեր ազգաբնակչությանը, որ եկան հանրահավաքին, որ իրենց ապագան որոշեն։ Էդ ապագան շատ արագ պետք է կազմակերպել, մենք ժամանակ չունենք, ես մեռա ասելով, որ մի ասեք՝ առանց Նիկոլ Հայաստան, Հայաստանը պետք է Նիկոլով լինի, բայց բանտում։ Նա, որ բանտում հայտնվի, նրան գնդակահարությունից ավելի ահավոր բաներ են սպասվում։ Մենք ունեցել ենք տարբեր ղեկավարներ՝ Լեւոն Տեր–Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, բոլորին էլ քննադատել են, բայց ոչ մեկին դավաճան չեն ասել. սա պետք է նկատի ունենալ։ Այ տղա, միակ մարդն ես, ով իբր երկիր է ղեկավարում, ու քեզ ասում են դավաճան, ամոթդ որտե՞ղ ես կորցրել, որ հրաժարական չես տալիս, ուզում ես անպայման մարդասպանություն լինի՞»,– նշեց Պետրոսյանը։
Անդրադառնալով ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաեւ մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու, պատգամավորն ասաց.
«Ու սա ասում է ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, որը փոխարենը մեր ժողովրդին պաշտպանի, հաթաթա է տալիս եւ ասում, որ հանկարծ... արա, բո որ շենք գրոհելով ու կրակելով էր, բա ինչո՞ւ ձեր վրա 2018–ին չկրակեցին, երբ Ռադիոյի շենքը գրավեցիք, նշանակում ա, որ իրենք հոգեվարքի մեջ են»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար, ըստ պատգամավորի՝ պետք է իշխող խմբակցության պատգամավորներին ստիպել, որ նրանք կողմ քվեարկեն ռազմական դրությունը չեղարկելուն, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն, եւ նոր վարչապետ ընտրելուն։
«Ես ժողովրդին հարգում եմ, ես ոգեւորված էի հանրահավաքին նրանց մասնակցությամբ, բայց ամեն ինչը պիտի արդյունք տա, եթե արդյունք չի տալիս, մարդկանց բերել–տանելով հիասթափություն ես հարուցում։ Նիկոլն էլ իր համար՝ արաղը կողքը դրած նայում է, թե ինչպես են մարդիկ ծափ տալիս ու ասում՝ «առանց Նիկոլ Հայաստան» ու գնում են տուն։ Պետք է ԱԺ շենքը պաշարել, իրենցքայլականներին բերել, որ նրանք անվստահություն հայտնեն վարչապետին։ Ժողովուրդն էդ ձայներն ունենալու համար պետք է գնա թքի–մրի էդ պատգամավոր կոչվածներին, ովքեր ոչ մի ներդրում չունեն էս երկրում»,– նկատեց նա։