«Թող էլ երբեք չանցնենք նման ցավի միջով, թող բոլորի ընտանիքներում սեր ու խաղաղություն լինի»․ Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի լուսանկարը
Այս թեմայով
- Սիրուշո. «Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․»
- Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը
- «Վերադառնում ես Հայաստան, կարդալով նորությունները, մարտի 8-դ չի գալիս, իսկ սա դարձել է մեր իրականությունը». Սիրուշո
- Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ․ Սիրուշո
Հայտնի երգչուհի Սիրուշոն նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի հետ է։
Իր ֆեյսբուքյան էջում հրապարակված սեւ-սպիտակ հուզիչ կադրում ամուսիններն ամուր գրկված են։ Հրապարակմանը կից Սիրուշոն գրել է․
«Մենք միասին շատ դժվարություններով ենք անցել...ու փաստորեն պատերազմ էլ պիտի անցնեինք...այն, ինչ ապրեցի այդ օրերին, չեմ կարող ոչ մի բառով նկարագրել... Այս տարի սիրո տոնը թող ուղղված լինի նրանց, ովքեր կորցրին, ովքեր դեռ սպասում են, ովքեր վերադարձան... թող էլ երբեք չանցնենք նման ցավի միջով, թող բոլորի ընտանիքներում սեր ու խաղաղություն լինի։ 11:11:20»։